Սուրբ Հարություն եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի Церковь Святого Воскресения | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | գերազանց |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
Ճարտարապետ | Յուրի Ֆելտեն |
Հիմնադիր | Հովհաննես Լազարյան |
Կառուցման սկիզբ | մայիսի 4 1791 |
Կառուցման ավարտ | 1793 |
![]() | |
![]() | |
Սուրբ Հարություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Воскресения)՝ Հայ առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի հայկական գերեզմանատան մոտ[1]։
Ներկա դրությամբ վանքի առաջնորդը Սարգիս Չոփուռյանն է[2]։
Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ Պետերբուրգում առաջին հայերը հաստատվել էին դեռ Պետրոս I կայսեր օրոք։ Մինչև 1791 թվականը նրանց թաղվում էին Սմոլենսկի գերեզմանատանը, սակայն 1791 թվականից Եկատերինա II կայսրուհու հրամանով բացվում է առանձին հայկական գերեզմանատուն։ Միաժամանակ՝ 1791 թվականի մայիսի 4–ին գերեզմանին կից կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է Պետերբուրգի հայ համայնքի առաջնորդ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ։ 1791 թվականին ռուս-շվեդական պատերազմում զոհվում է իր միակ որդին՝ Արտեմը, և եկեղեցին սկզբնական շրջանում կառուցվում է որպես ընտանեկան դամբարան։ 1793 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծումը։
Եկեղեցու նախագծի հեղինակն է Յուրի Ֆելտենը, ով հայկական եկեղեցիներ էր կառուցել Սանկտ Պետերբուրգում (Սուրբ Կատարինե) և Մոսկվայում (Սուրբ Խաչ). Եկեղեցին կառուցել են ճարտարապետներ Եգոր Սոկոլովը, Պորտոն և Բերնիկովը։
1901 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Կոչետովի նախագծով նրան կից կառուցվել է եկեղեցական տուն, որի պատերը զարդարված են հայկական ճարտարապետական նախշերով ու քանդակներով։
Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1930–ական թվականներին եկեղեցին փակվել է և օգտագործվել որպես քանդակագործության արհեստանոց։ Միայն 1988 թվականին եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։
Արդի շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին եկեղեցու դիմաց կանգնեցվել է երևանցի վարպետ Ա․Հովսեփյանի կողմից պատրաստված խաչքար։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ХРАМЫ ЦЕНТРА САНКТ-ПЕТЕРБУРГА»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-21-ին։ Վերցված է 2014-06-05
- ↑ Адреса и телефоны действующих церквей Ново-Нахичеванской и Российской Епархии ААЦ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի կայքը Archived 2013-09-03 at the Wayback Machine.
- HAVATAMK թերթի կայքը Archived 2014-12-19 at the Wayback Machine.
- «Հայկական եկեղեցի» թերթի կայքը
|
|