Վակաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վակաս, վարշամակ, Պատարագչի ուսանոց, որը կիսաբոլորակ ձևով պատում է քահանայի պարանոցը՝ թիկունքի կողմից։ Վակասի վրա ընդհանրապես ձուլված կամ ասեղնագործված են լինում 12 առաքյալների պատկերները, իսկ դրանց մեջտեղում՝ Հիսուսի՝ Աստծո Գառան պատկերը։ Վակասը ևս վերցված է Հին ուխտից։ Խորհրդանշում է մոլորյալ ոչխարին, իմա՝ մոլորյալ մարդկությանը, որին Քրիստոսն իր ուսերի վրա առնելով՝ դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդեց։ Վակասը միևնույն ժամանակ հավատացյալներին հիշեցնում է Հիսուս Փրկչի քաղցր լուծը և թեթև բեռը։