Բուրվառ կամ ծխարկման անոթ, անուշահոտություններ, ծծումբ, կամ խունկ ծխելու աման: Ներդրվել և օգտագործվել է բնապաշտական ժամանակներից և ունեցել է տարբեր նշանակություններ։ Ծիսական նպատակներով ծխարկել են անուշահոտություններ, իսկ միջավայրերի, կարասների և այլ տարաների ախտահանման նպատակով ծխարկել են ծծումբ։
Բուրվառն օգտագործվում է տերունական և սրբերի պատկերների առաջ և ժողովրդին խնկարկելու համար։ Այն գործ է ածվել հին ուխտի ժամանակաշրջանից, և վերցված է այն տեղից[1]։
↑ 1,01,1Գիւտ Ա. քահանայ Աղանեանց. Կարգ աստւածապաշտութեան Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ. Թեհրան: Թեհրանի հայոց թեմի քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունք.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 628)։