Բաժակաման
Բաժակամանը արծաթյա կամ ապակյա մի անոթ է, որը հանդիսանում է, Սուրբ Պատարագի ժամանակ մատուցվելիք գինու ամանը կամ շիշը։ Բաժակամանը այլ կերպ նաև կոչվում է ժամանոց։ Սուրբ Պատարագից առաջ նախապես գինին լցվում է բաժակամանի մեջ։ Այնուհետև պատարագիչ քահանան բաժակամանի գինին խաչաձև շարժմամբ լցնում է սկիհի մեջ։
Ջահընկալի ձեռնադրման ժամանակ եպիսկոպոսը ձեռնադրվողին է տալիս մի դատարկ բաժակաման, ինչը թույլ է տալիս նրան պատրաստել և մատուցել Սուրբ Պատարագի գինին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|