Փորուրար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փորուրար, ուրարի կրկնակի լայնքով ասեղնագործված զգեստի մաս է, որը ծածկում է հոգևորականի կուրծքը սպիտակ շապիկի վրայից։ Երկարությունը մարդահասակ է, վերնամասով՝ կլոր, գլխից հագնելու համար։ Փորուրարը խորհրդանշում է այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա։

«Իսկ քահանայիցն եւս քան զնոսա գերազանցութիւն, զի երկու ուսովքն զնոյնն բառնայ զքաղցր տէրունական լծոյն ապացոյցն…»