Հողաթափ (եկեղեցական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հողաթափ, Պատարագի ժամանակ թե պատարագիչը և թե խորհրդակատարության ժամանակ նրան սպասարկող խոնարհ դասի աստիճանավորները ս. Խորան բարձրանում են հողաթափերով։ Պատարագի ընթացքում, վերաբերումից առաջ, քահանան հանում է իր հողաթափերը։ Պատարագչի հողաթափերի ներսի կողմը իժի ու քարբի կերպարանքներ են ասեղնագործված՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի.

Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին
- Սաղմ. 90.13

։

Ի տարբերություն եկեղեցական այլ արարողությունների, Պատարագի ժամանակ քահանան, եպիսկոպոսն ու կաթողիկոսն զգեստավորվում են բոլորովին այլ՝ առավել շքեղ ու գեղեցկահյուս զգեստներով, որպեսզի Տիրոջ սպասավորությունն ավելի շքեղ և փառավոր կատարվի։