Գավազան (եկեղեցական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավազան (այլ կիրառումներ)

Գավազան, եկեղեցում պաշտոնի, աստիճանի խորհրդանիշ, կուակրոն հոգևորականների պատվի նշան։ Ունի հոգևոր իշխանության և առաջնորդության խորհրդանիշ։ Գավազանը տրվում է ձեռնադրության ժամանակ, աղոթքով և օրհնությամբ։ Գավազանները պատրաստվում են տարբեր նյութերից։ Սովորաբար պատրաստված են լինում փայտից, մետաղից, ոսկորից, հազվադեպ՝ բյուրեղից կամ ապակուց։ Բարձրությունը լինում է կրողի հասակի չափով, կամ մի քիչ ավելի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայ առաքելական եկեղեցում կա գավազանների երկու տեսակ՝ վարդապետական և եպիսկոպոսական կամ հովվական, որոնք իրենց գլխազարդերով են տարբերվում։

Վարդապետական գավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդապետական գավազանները օձագլուխ են։ Երկու, չորս կամ ավելի գլուխ ունեցող օձերը խորհրդանշում են ճշմարիտ վարդապետությունը, որով արժանանում են փրկության։ Պատրաստված է Մովսեսի օձի նմանությամբ՝ որին նայողները փրկվեցին անապատում։

Երկգլխանի գավազանի գլխի հատվածում օձերի գլուխները դեմ դիմաց են, մեջտեղում կա գունդ, ինչը խորհրդանշում է աշխարհը, վրան խաչ, իսկ օձերի ներքևի հատվածները միացած են միմյանց։ Քառագլուխ գավազանները չունեն ծիսակարգային տարբերություն երկգլխանիներից․ պարզապես ավելի զարդարուն են։

Հույների մոտ օձագլուխ գավազաններն օգտագործվում են եպիսկոպոսների կողմից։ Հայ եկեղեցում հնում նույնպես այդպես է եղել։ Լատին եկեղեցու հետ հարաբերություններ հաստատման ժամանակ Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը Հռոմի Լուկիոս Գ Պապից 1184 թվականին ստանում է ամբողջական քահանայական զգեստ, որից հետո օձագլուխ գավազանների կիրառությունն անցավ վարդապետներին։

Եպիսկոպոսական գավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եպիսկոպոսական կամ հովվական գավազանը Հայ Եկեղեցի է ներմուծվել Կաթոլիկ եկեղեցու նմանությամբ։ Դրա վերևի հատվածում կա իր մեջ դարձած գալարաձև, կլորացած գլուխ։ Այն նաև ունի բողբոջանման զարդեր, որը պատրաստված է Ահարոն քահանայապետի ծաղկած գավազանի նմանությամբ։ Եպիսկոպոսական գավազաններն իրենց արտաքին տեսքով նման են սովորական հովվական գավազանին, ինչի պատճառով կոչվում են նաև հովվական։ Այս գավազանների պտտվող մասի վերջավորությունում լինում է նաև օձի գլուխ (միայն մեկ օձ)։ Եպիսկոպոսական կամ հովվական գավազաններ կրում են և եպիսկոպոսները, և կաթողիկոսները։

Կաթողիկոսի գավազանը սովորաբար ավելի ճոխ է, որի վերևի մասում ամրացված է արծվի պատկերով գեղեցիկ, ոսկեթել դաստառակ։

Ասա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասան երկար գավազան է, որի բարձրությունը հասնում է մինչև կրողի կուրծքը։ Կաթողիկոսները, ինչպես նաև պատրիարքներն ու առաջնորդները (միայն իրենց թեմից ներս) հանդիսավոր, պաշտոնական առիթների ժամանակ օգտագործում են ասա՝ ի նշան իշխանության։ Այն ծիսական արարողությունների համար չի օգտագործվում, և ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք։ Ասայի վերնամասը պատրաստվում է տարբեր մետաղներից, ունենալով բարձրարվեստ խաչի պատկեր։ Ասան երբեմն ամբողջությամբ է պատրաստված լինում մետաղից։

Պատրիարքի և կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և հասնում են մինչև ուսերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]