Գրակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրակալ, գրքերի համար պատվանդան, որի վրա եկեղեցական արարողությունների ժամանակ ընթերցելու համար դրվում են կրոնական և աստվածապաշտական գրքեր՝ Ճաշոց, Ավետարան, Ժամագիրք, Շարակնոց, և այլն։ Ըստ նշանակության՝ լինում են տարբեր չափերի։ Գրակալները հիմնականում երեք տեսակի են՝ ճաշոցի, դասի և ատյանի։

Ճաշոցի գրակալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճաշոցի գրակալը բաղկացած է երկու կտորից, ծալովի է, իսկ վերին հատվածը միացած է կաշվե կտորով։ Ընթերցանության ժամանակ դրա վրա դրվում է Ճաշոց գիրքը։ Որոշ եկեղեցիներում այս տեսակի գրակալների վրա է դրվում նաև Ավետարանը՝ «Յուղաբերից» Ավետարանն ընթերցելիս։ Եկեղեցիներում այս գրակալնեն ունեցել են յուրաքանչյուր տոնին համապատասխանող կտորներ, որոնք անընդհատ փոխվել են։ Մեծ Պահքի ժամանակ կիրառվել է սև գույնի կտոր, Հարության տոնին՝ սպիտակ, և այլն։ Ներկայումս շատ եկեղեցիներում օգտագործվում են առանց կտորների շեղ, քանդակազարդ գրակալներ։

Դասի գրակալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի գրակալները ունեն մի կենտրոնական սյուն, որը ունի երեք ոտք՝ որևէ տեղում կանգնեցնելու համար։ Վերևի մասում ունի պտտվող, գրքերը պահող հարմարանք, որի մի կողմում դրվում է աշտանակը, իսկ մյուսում՝ Ժամագիրքը։

Ատյանի գրակալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատյանի գրակալները դրվում են բեմի առաջամասում։ Այն միայն մեկ կողմից ունի թեքություն, որի վրա էլ դրվում է Ատենի Ժամագիրքը, որից քահանան, սարկավագը և դպիրները ընթերցում են աղոթք, քարոզ և սաղմոսներ։

Ատյանի գրակալները կարող են լինել նաև դասի գրակալի նման՝ մի կողմից թեքությամբ, սակայն տարբերությունն այն է, որ վերևի մասը չի պտտվում։ Այս տեսակները դրվում են բեմի առջևի մասում՝ ատյանի կենտրոնում։

Եկեղեցիներում կիրառվում է նաև մի փոքրիկ գրակալ, որի վրա դրվում են Պատարագամատույցները՝ Սուրբ Պատարագի ժամանակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]