Շարակնոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շարակնոց, շարականների ժողովածու։ Շարակնոցի կարգավորման ու հարստացման գործում խոշոր դեր ունի Ներսես Շնորհալին։ Մեզ են հասել բազմաթիվ ձեռագիր շարականներ, 14-րդ դարի Շարակնոց (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ 1595), որոնցում երգերը դասավորված են ըստ եկեղեցական տարեկան տոների կամ ըստ ձայնեղանակների («Ձայնքաղ Շարականներ»)։

Լրիվ վիճակում պահպանված խազերով գրված ձեռագիր շարականներից հնագույնը թվագրվում է 13-րդ դարին։ Առաջին անգամ խազերով գրված շարականը տպագրվել է 1664 թվականին, Ամստերդամում, նոր հայկական նոտագրությամբ՝ 1875 թվականին, Վաղարշապատում (կազմ․ Ն․ Թաշճյան), եվրոպական նոտագրությամբ՝ 1954-1976 թվականներին, Վենետիկում (խազագրող՝ Ղ․ Տայյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png