Մաղզմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաղզմա, սկավառակաձև, փոքր-ինչ գոգացած կափարիչ, որն օգտագործվում է սկիհի տաշտիկի վրա դնելու համար։ Մինչև սրբագործումը մաղզմայի վրա է հանգչում նշխարը։ Մաղզման հավանաբար խորհրդանշում է զոհի սեղանը։ Մաղզմայի վրա գցվում է քառակուսի կտավե կամ ասեղնագործ կտոր։