Վեղար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեղար, (լատ.` velum-փող կամ velarium-վարագույր), քրիստոնյա կուսակրոն հոգևորականների սրածայր գլխանոց (խորհրդանշում է եկեղեցու գմբեթը): Ծածկույթը առջևից իջնում է մինչև աչքերը, իսկ ետևից` գոտկատեղից քիչ ներքև։ Սովորաբար պատրաստվում է սև ասվեից կամ մետաքսից և խորհրդանշում աշխարհիկ կյանքից կուսակրոնի հրաժարումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի վեղարին, որպես պատվանշան, ավելացվում է խաչ։