Վարանդա (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարանդա (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Վարանդա
Կոորդինատներ: 39°47′49″ հս․ լ. 46°58′31″ ավ. ե. / 39.79694° հս․. լ. 46.97528° ավ. ե. / 39.79694; 46.97528
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
Մակերես623,78 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն110 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Վարանդա (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Վարանդա, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 12,5 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 623,78 հա տարածք, որից 410,26 հա գյուղատնտեսական նշանակություն, 123,54 հա անտառային հողեր։ Վարանդա համայնքի սահմանային գոտով հոսում է Խանաշեն գետի վտակը։ Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, գործում է Հաղորտիի միջնակարգ դպրոցի Վարանդայի մասնաճյուղը, որտեղ սովորում է 13 աշակերտ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարանդա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 110 մարդ, կա 24 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.