Զարդանաշեն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | ||
---|---|---|
Զարդանաշեն | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 101 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Զարդանաշեն, գյուղ Արցախի Մարտունու շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունու շրջկենտրոնից գտնվում է 44 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային, ունի 995,08 հա տարածք, որից 464,31 հա գյուղատնտեսական նշանակության, 479.76 հա անտառային հողեր։ Զարդանաշեն համայնքի սահմանային գոտով է հոսոում Վարանդա գետի վտակը։ Զարդանաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 101 մարդ, կա 25 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Թաղավարդի միջնակարգ դպրոցի Զարդանաշենի մասնաճյուղը, որտեղ սովորում են 2 աշակերտներ։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Գործում է 2.5G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։ Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են։ Տրանսպորտային կապը կարգավորված է, ուղևորափոխադրումներն իրականացվում են Թաղավարդ-Ստեփանակերտ-Թաղավարդ միջշրջանային թիվ 260 կանոնավոր ավտոբուսային երթուղով (տարանցիկ)։ Համայնքն ապահոված է էլեկտաէներգիայով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակությանին վայրն է Սբ. Աստվածածին եկեղեցին (18-19 դդ.)
Զարդանաշեն համայնքի տարածքում գործող աղբյուրներն են ՝ «Շենին», «Յոզունեգ», «Գյոկու», «Մեյդան գոմեր», և «Կապան»:
Զարդանաշեն համայնքի բյուջեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարդանաշենի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
|