Հերհեր (Մարտունու շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերհեր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Հերհեր | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտունու | |
ԲԾՄ | 851 մետր | |
Բնակչություն | 577 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հերհեր, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Պատմական վկայություններում առաջին անգամ հիշատակվում է XIV դարի արձանագրություններում։ Եղել է Վարանդա շրջանի հոգևոր կենտրոններից մեկը, այստեղ գտնվել է Ամարասի Սբ. Գրիգորիս վանքի ամառանոցը։ Գյուղը տարիների ընթացքում բաժանվել է երկու մասի՝ Վերին և Ներքին Շեն։ Գյուղը ունի 12 փողոց և ճանապարհով կապված է Քարահունջ, Սոս և Կարմիր Շուկա գյուղերի հետ։ Գյուղում գործում է դպրոց և մարզադահլիճ, կառուցված ֆրանսիական բարերարների օգնությամբ 2000 և 2011 թվականներին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը լեռնային է, ունի 922,9 հա տարածք, որից 718,03 հա գյուղատնտեսական նշանակության, 139,39 հա անտառային հողեր։ Հերհեր համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Երե ջուր», «Չալունց», «Հոռեն քոլը», «Փաշին», «Պրպտան», «Ծլլոկ» և «Կռան»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ական թվականներին, Հերհեր գյուղի մոտ, ճանապարհ կառուցելու ժամանակ, գտնվել է հին գերեզման կարասային տիպի հարուստ թաղումներով նախաքրիստոնեական ժամանակների, ինչը վկայում է Հերհեր գյուղի տեղում հնադարյան բնակավայրի առկայության մասին։ Հերհեր գյուղի մասին առաջին ձեռագիր տեղեկությունը մեզ է հասել Հերհերի և Քարահունջ գյուղի միջև կնքված XIV դարի առուվաճառքի կալվածագրից։
1666 թվականին այստեղ կառուցվել է Ամարասի Սբ. Գրիգորիսի վանքի ամառանոցը։
Հերհերի ու Ծովատեղի թիկունքում XVIII դարում գտնվել է Քոչիզ սղնախը, որը դարձել էր 1720-կաններին օսմանական ուժերի դեմ հայերի պայքարի կենտրոններից մեկը։
Սովետական իշխանությունը շատ մեծ վնաս է հասցրել գյուղի քրիստոնեական հուշարձաններին, և գյուղի մտավորականությունը լարվել էր բոլշևիկների դեմ, ինչին նպաստել էր նաև Թևան Ստեփանյանի ապստամբության մասին հիշատակը։
Ղարաբաղյան հակամարտության տարիներին (1991-1994 թթ.) գյուղի տղամարդկանց մեծամասնությունը մասնակցել է Մարտունու շրջանի պաշտպանության մարտերում, թվով 165 հոգի, և մյուս տարածքների ազատագրման մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերհեր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 584 մարդ, կա 138 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 593 | 658 | 655 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա ազատամարտիկներին նվիրված հուշարձան, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձան։ Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Սարգիս եկեղեցի (1667-1676 թթ.), Սբ. Աստվածածին մատուռ (XVII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.):
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 81 աշակերտներ[2]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ս. Երեմյան. Հայաստանը ըստ Աշխարհացույցի
- Բ. Ուլուբաբյան. Արցախը պատմական աղբյուրներում և պատմագիտական գրականության մեջ. Երևան. 1969 թ.
- Բ. Ուլուբաբյան. Զրուցարան. Երևան. 1991 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 243
|