Վաչագան Բարեպաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Վաչագան Բարեպաշտ
Ազգություն հայ
Նախորդ Վաչե Բ
Տոհմ Արշակունիներ
թագավոր
Հայր Aswagen

Վաչագան Գ Բարեպաշտ (ծն.թ. անհայտ–մոտ 510), Աղվանքի (այդ շրջանում հիմնականում ընդգրկում էր Արցախի և Ուտիքի) հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագրեր Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։

Տոհմական պատկանելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։

Իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։

Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։

  • Վաչագան Բարեպաշտը Հայոց թագավոր

V դ. 80–ական թթ. հա­ յոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորու­ թյան վերականգնումը: Թագավորության հիմնա­ դիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա­ ջին կես): Վաչագան թագավորը սուրբ նահատակ­ ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր: Նրա բարենո­ րոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը: Վա­ չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա­ նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսնե­ րի, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում: Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատ­ մության մեջ վաղ կանոնագրություններից է: Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյա­ նի գլխավորած ազատագրական պայքարի արդ­ յունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերա­ կանգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ
  2. Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981