Կավահան
| Գյուղական համայնք | ||
|---|---|---|
| Կավահան | ||
| Կավահան | ||
| Երկիր | ||
| Շրջան | Մարտունու շրջան | |
| Համայնք | Մարտունու շրջան | |
| Պաշտոնական լեզու | հայերեն | |
| Բնակչություն | 124 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Կավահան (Ղավախան), գյուղ Արցախի Մարտունու շրջանում՝ հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 28 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 705,07 հա տարածք, որից 357,18 հա գյուղատնտեսական նշանակության, 305,82 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Գյուղամեջի», «Էլուդարա», «Արզումանեն», «Գյուլասեն» և «Ըղեն»։
Առկա է իսլանդական շպատի հանքային պաշար։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Կավահան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 75 մարդ, կա 30 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 86 | 85 | 82 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1871 թ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), խաչքար (XVI դ.), հաշվառված է 21 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Կոլխոզաշենի միջնակարգ դպրոցի Կավահանի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 236.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
