Jump to content

Դավիթ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Բաղդասարյան
Ծնվել էմայիսի 3, 1988(1988-05-03) (37 տարեկան)
ԾննդավայրՀերհեր, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Դավիթ Կարենի Բաղդասարյան (մայիսի 3, 1988(1988-05-03), Հերհեր, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» կուսակցության պատգամավոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բաղդասարյանը ծնվել է 1988 թվականի մայիսի 3-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։

2005 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2011 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ 2006-2008 թվականներին ժամկետային ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

2010-2014 թվականներին եղել է ԱՁ «Համլետ Համբարձումյան» և ՍՊԸ «Հայր և որդի Համբարձումյաններ» մենեջեր և գանձապահ։ 2016-2017 թվականներին որպես ոստիկան աշխատել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում[1]։

2017-2019 թվականներին եղել է «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ մոնիթորինգի, անվտանգության և ներքին հսկողության մասնագետ։

2020 թվականի մարտի 31-ին խորհդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով Դավիթ Բաղդասարյանը ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դավիթ Կարենի Բաղդասարյան». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.