Արշակ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Գրիգորյան
Ծնվել էապրիլի 2, 1979(1979-04-02) (45 տարեկան)
ԾննդավայրՏող, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Արշակ Վիգենի Գրիգորյան (ապրիլի 2, 1979(1979-04-02), Տող, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Արցախի «Միասնական Հայրենիք» կուսակցությունից։,

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի ապրիլի 2-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում։ 1996 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտում։ 1997-1999 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով Արշակ Գրիգորյանն ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]