Սեյրան Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյրան Հայրապետյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1976(1976-11-20) (47 տարեկան)
ԾննդավայրՆնգի
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սեյրան Մանվելի Հայրապետյան (նոյեմբերի 20, 1976(1976-11-20), Ննգի), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Արցախի «Միասնական Հայրենիք» կուսակցությունից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյրան Հայրապետյանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 20-ին, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ննգի գյուղում։

Միջնակարգ կրթություն է ստացել ծննդավայրի միջնակարգ դպրոցում։ 1998 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։ 1993 թվականի սեպտեմբերի 21-ին պարտադիր ծառայության է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։ Մասնակցել է Արցախի անկախության համար մղված մարտական գործողություններին, ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, զբաղեցնել է տարբեր պաշտոններ։

1996 թվականին զբաղեցրել է N զորամասի գաղտնի մասի պետի պաշտոնը։ 2000 թվականին նշանակվել է զորամասի կադրերի գծով սպա։ 2007 թվականին տեղափոխվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շտաբ և ծառայել կադրերի բաժնի սպա-ուղղապահի պաշտոնում։ 2010 թվականից զբաղեցրել է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորի սպաների հաշվառման, նախորոշման և ամրագրման բաժանմունքի պետի պաշտոնը։

2018 թվականին նոյեմբերին անցել է կենսաթոշակի[1]։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։ Եղել է Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]