Վահրամ Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Բալայան
Ծնվել էօգոստոսի 22, 1962(1962-08-22) (61 տարեկան)
ԾննդավայրԳիշի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունStepanakert Pedagogical Institute? և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԱրցախի պետական համալսարան
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ

Վահրամ Ռազմիկի Բալայան (օգոստոսի 22, 1962(1962-08-22), Գիշի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1], Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ[2], քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Բալայանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ 1979 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թվականին։

1983-1985 թվականներին որպես պատմության ուսուցիչ աշխատել է Գիշու միջնակարգ դպրոցում։

1985-1988 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։

Մեկ տարի անց տեղափոխվել է Արցախ և որպես պատմության դասախոս աշխատանքի անցել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքում։

1991 թվականից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է[3]։

1992-2009 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ։ 1996-2013 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած Արցախի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնի աշխատանքները։ Արցախի պետական համալսարանի «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիրն է։

2008-2013 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։

2000 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր և նշանակվել «Հայ Հեղափոխական Դաշնակցության» խմբակցության ղեկավար։

2010 թվականին ընտրվել է ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

2014-2015 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[4]։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 4 ընտրատարածքից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» մեծամասնական ընտրացուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

2015-2020 թվականներին Վահրամ Բալայանը եղել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Վահրամ Բալայանը 100-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշեի անվան պետական մրցանակ («Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը» գրքի համար 2003 թ․)
  • Եղիշեի անվան պետական մրցանակ («Արցախ. Պատմության քառուղիներում» գիտահանրամատչելի փաստավավերագրական եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ֆիլմի համար)
  • «Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ ատլասի պատրաստման և հրատարակման գործում ունեցած ավանդի համար, ԼՂՀ նախագահի 78-Ա հրամանագիր, 01.10.2009թ.)
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):
  • Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչ (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» (PDF).
  2. «Վահրամ Բալայանին շնորհվել է Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում».
  3. «Բալայան Վահրամ Ռազմիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]