Արամայիս Աղաբեկյան
Արամայիս Էդուարդի Աղաբեկյան (ծնվել է դեկտեմբերի 8-ին, 1987 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամ, քաղաքական գործիչ։
Արամայիս Էդուարդի Աղաբեկյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական միացյալ դաշինք», խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք | |
Կրթություն՝ | Արցախի պետական համալսարանի «Հումանիտար» ֆակուլտետի «Պատմության» բաժին | |
Մասնագիտություն՝ | պատմաբան | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 8-ին, 1987(33 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ,Արցախ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Զավակներ | 2 | |
Կայք՝ | nankr.am |
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1987 թվականին, դեկտեմբերի 8-ին,Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 1994 թվականին ընդունվել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը և սովորել այնտեղ մինչև 2002 թվականը։
- 2002 թվականին տեղափոխվել և ուսումը շարունակել է Ասկերանի շրջանի գյուղ Սզնեքի միջնակարգ դպրոցում։
- 2004 թվականին ավարտել է Ասկերանի շրջանի Սզնեք գյուղի միջնակարգ դպրոցը։
- Նույն թվականին ընդունվել է ԱրՊՀ «Հումանիտար» ֆակուլտետի «Պատմության» բաժինը։
- Շարունակել և ավարտել է ուսումը 2008 թվականին։
- 2010-2012 թվականներին սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի՝ <<Հայաստանի հարակից երկրների պատմություն>> բաժինը՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010-2015 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվ. թիվ 11 ավագ դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։
- 2015 թվականից հանդիսանում է «Մտքի ուժը» հասարակական կազմակերպության նախագահ։
- 2017-2018 թվականներին աշխատել է ԱՀ ՄԵՀԶ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ում՝ «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի վարիչ։
- 2018 թվականին ընտրվել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության վարչության անդամ։
- 2019 թվականից հանդիսանում է Արցախի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հետհաշվարկ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի հեղինակ վարող։
- 2020 թվականի մարտի 31-ին խորհդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է,ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
https://www.youtube.com/watch?v=XPiyXssJugE
Արամայիս Աղաբեկյանի հարցազրույցը ArmLur․am-լրատվական կայքին
https://www.youtube.com/watch?v=XPiyXssJugE Հետհաշվարկ» ինտելեկտուալ խաղ-մրցույթի հեղինակ]
https://www.youtube.com/watch?v=ggsUYeuQLIg
https://www.facebook.com/aramayis.agabekyan/videos/2556668271269135/