Էդուարդ Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Էդուարդ Աղաբեկյան
Ծնվել էհունիսի 2, 1963(1963-06-02) (56 տարեկան)
ԾննդավայրԱկնաղբյուր, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ[1]
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Էդուարդ Արտավազդի Աղաբեկյան (հունիսի 2, 1963(1963-06-02), Ակնաղբյուր, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), վիրաբույժ։ ՊԲ բժշկական ծառայության մայոր (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1986)։ 1992-1997 թվականներին ծառայել է Ասկերանի ՊՇ-ում՝ զորամասի բուժկետի, ապա՝ բուժծառայության պետ։ 1997-2000 թվականներինին՝ ԼՂՀ առողջապահության փոխնախարար։ 1989-1994 թվականներին մասնակցել է Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Մարտակերտի շրջանի, Աղդամի և Ֆիզուլիի ուղղությամբ մղվող ազատագրական մարտերին, ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների, որոնց գերակշռող մասն ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2000 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png