Շահեն Մեղրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շահեն Մեղրյան
հայ․՝ Շահեն Մեղրյան
Շահեն Մեղրյան.jpg
Ծնվել էհունվարի 2, 1952(1952-01-02)
ԾննդավայրԳյուլիստան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 17, 1993(1993-04-17) (41 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունզինծառայող
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի հերոս

Շահեն Զինավորի Մեղրյան («Շահումյանի արծիվ»[1], հունվարի 2, 1952(1952-01-02), Գյուլիստան, Գերանբոյի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 1993(1993-04-17)), հայ հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ «Արցախի հերոս» (2014 թվականի հոկտեմբերի 24)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թվականին ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թվականին ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։ Սկզբում աշխատել է որպես տնտեսագետ, ապա շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար։ 1981-1988 թվականներին եղել է պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991 թվականներին` Ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թվականներին՝ շրջանի շրջկոմի նախագահ և առաջին քարտուղար:

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թվականին: Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թվականին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: 1990 թվականի հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունն ամբողջությամբ գերի է վերցվել թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին։ Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում, 1990 թվականի հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձել են գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ է ունեցել այդ մարտում։

Շահեն Մեղրյանի հուշատախտակը Երևանում

1991 թվականին «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ 1991 թվականի հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։ 1991 թվականին, Շահենը՝ իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։ Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով, գրավված տարածքներն ազատագրել։

1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։ Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ։

1992 թվականի հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ՝ թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք։ Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:

Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ազերիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։ Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը։ 1993 թվականի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը և գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները։ Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։ 1993 թվականի մարտի 11-ին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահենը գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվել է և բոլորը զոհվել են։ Շ.Մեղրյանի սպանությունը նորանկախ Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչների չբացահայտված և քողարկված սպանությունների շարքին է դասվում, քանզի մինչ օրս էլ հրապարակային հստակ հայտարարված չէ, թե ով է կազմակերպել նրա սպանությունը։ Առկա են բազմաթիվ վարկածներ, որոնցից տարածվածների թվին չի դասվում ադրբեջանցիների կողմից ուղղաթիռը խոցելու տարբերակը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։ 2014 թվականի հոկտեմբերի 24-ին Շահեն Մեղրյանին շնորհվել է ԼՂՀ բարձրագույն՝ Արցախի հերոս կոչումը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]