Սերգեյ Շաքարյան
Շաքարյան Սերգեյ Սլավիի | |
---|---|
250px | |
45 տարեկան | |
Ծննդավայր | ԼՂՀ,Հադրութի շրջան,գյուղ Այգեստան |
Մահվան վայր | Մարտունի |
Զորատեսակ | Տանկիստ |
Կոչում | Գնդապետ |
Պարգևներ | Արցախի հերոս և Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան |
Սերգեյ Սլավիի Շաքարյան, հայ ռազմական գործիչ, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 9-ին, Հադրութի շրջանի Այգեստան գյուղում, սովորել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա ուսումը շարունակել Ստեփանակերտի գյուղատնտեսական ինստիտուտում: Սակայն ուսումն անավարտ է թողել և վերադարձել Հադրութ՝ կամավորագրվելով արցախյան ազատագրական պայքարին: 17 ամյա Սերգեյը զենք վերցրեց ու կանգնեց ազատամարտիկ հոր կողքին: 1993-ին ականի պայթյունից զոհվում է հայրը:
Սերգեյ Շաքարյանը 17 տարեկանից մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, եղել է տանկի հրամանատար։
Մասնակցությունը արցախյան երկրորդ պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ Սերգեյ Շաքարյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով՝ արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը[2]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ[1]։Տան միակ զավակն էր,ամուսնացած էր,ունի 2 զավակ և 1 դուստր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|