Վարդան Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վարդան Ավետիսյան (այլ կիրառումներ)
Վարդան Ավետիսյան
ապրիլի 24, 1967(1967-04-24) (52 տարեկան) -
ԾննդավայրՏեղ, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ«Վարդան Մամիկոնյան» շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Վարդան Մարտունի Ավետիսյան (ապրիլի 24, 1967, Տեղ, Սյունիքի մարզ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր[1]։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ծնվել է 1967 թ. ապրիլի 24-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, իսկ 1988 թ. փետրվարից եղել է «Արցախի ուսանողա-երիտասարդական միության» պատասխանատու քարտուղարը։ Վարդան Ավետիսյանը 1989 թ. եղել է նույն միության վերակազմավորված ջոկատի հրամանատարը։ 1991 թ. վերջին եղել է ԼՂՀ Մարտունու շրջ.՝ Մերուժան Մոսիյանի ղեկավարած գումարտակում։

1991-1992 թվականներին՝ Արցախի համալսարանի դասախոս։ 1992-1993 թվականներին՝ Մարտունիի ինքնապաշտպանական շրջանի պարետ և քաղգործկոմի նախագահ, 1993-1994 թվականներին՝ Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, 1993-1995 թվականներին՝ Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ Մադաղիսի ՊՇ-ի, 1997-2000 թվականներին՝ Խոջալուի ուսումնական գնդի, 2000-2002 թվականներին՝ Ասկերանի ՊՇ-ի հրամանատար, 2002 թվականից՝ ՀՀ ՊՆ դաստիարակչական աշխատանքի վարչության պետ։

Մասնակցել է «Արցախի ուսանող-երիտասարդական» միության (1988, գործավար և պատասխանատու քարտուղար), կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին, Մարտունիի, Հադրութի, Լաչինի, Մարտակերտի, Քելբաջարի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական գործողությունների ժամանակ 2 անգամ վիրավորվել է։

2009 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի պաշտոնից[2]:

2016 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական[3]:

Վարդան Ավետիսյանը նաև հայտնի գրող է։ Հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուների։ Արցախի գրողների միության անդամ է:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Մայրական երախտագիտության Արցախի քաջորդիներին», ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալներով, «Անդրանիկ Օզանյան» մեդալով։ 2012 թ. պարգևատրվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանով[4]:

2015 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png