Էդգար Մարկոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարկոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | 1997 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | Արցախի հերոս, Ոսկե Արծիվ |
Էդգար Էդվարդի Մարկոսյան (1997, Երևան, Հայաստան), հայ զինվորական, Արցախի հերոս, որը խոցել է ադրբեջանական զինուժի 10 տանկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնվել է 1997 թ. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մանկավարժ Անահիտ Սարիբեկյանի և ինժեներ Էդվարդ Մարկոսյանի ընտանիքում։
- 2001 թվականից 2003 թ.-ը հաճախել է տեղի մանկապարտեզը։
- 2003 թվականին ընտանիքով տեղափոխվել է բնակության քաղաք Երևան։
- 2004 թվականից 2012 թ.-ը սովորել է Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում[1]։
- 2012 թվականից 2014 թ.-ը սովորել է Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցում։
- 2014 թվականի ապրիլ ամսին տեղափոխվել է Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 դպրոց։
- 2015 թվականին ավարտել է դպրոցը և անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կիբեռնետիկա ֆակուլտետի էլեկտրոնային տեխնիկա բաժինը։ Ուսում ստանալու նպատակով ստացել է տարկետում` 4 տարի։
- 2019 թվականին գերազանց բալերով ավարտել է համալսարանը, ստացել է բակալավրի աստիճան և անվճար հիմունքներով ընդունվել է մագիստրատուրա։
- Հրաժարվելով տարկետման իրավունքից 2019 թ. հուլիսի 17-ին զորակոչվել է ԶՈՒ, որպես ժամկետային զինծառայող։
- 2019 թվականի հուլիսի 17-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 29-ը ծառայել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող ԶՈՒ ուսումնական N զորամասում։
- 2019 թ. դեկտեմբերի 27-ին Գյումրի քաղաքի տարվա արդյունքների ամփոփման արդյունքում արժանացել է «Կայազորի լավագույն զինվոր» կոչմանը և պարգևատրվել է թանկարժեք ժամացույցով` քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից։
- 2020 թվականի հունվարի 9-ին գերազանց գնահատականներով ավարտելով ուսումնական զորամասի քննական շրջանը` ստացել է «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում։
- 2020 թվականի հունվարի 10-ին հիմնական զորամասում ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է Արցախի Հանրապետությունում գտնվող N զորամաս` որպես կրտսեր հրամանատար։
- 2020 թվականի սեպտեմբեր ամսին ստացել է «Սերժանտ» զինվորական կոչում։
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 12-ը մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձզերծված պատերազմին։
- Պատերազմի ընթացքում Թալիշ գյուղի ուղղությամբ խոցել է հակառակորդի 10 տանկ, ամուր պահելով իրեն վստահված հատվածը։
- 2020թվականի հոկտեմբերի 12-ին ողնաշարի վնասվածքով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Էդգար Մարկոսյանը արժանացել է Արցախի Հանրապետության «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով[2]։ Էդգար Մարկոսյանը 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ[3]։ Երևանի թիվ 78 հիմնական դպրոցը, որտեղ նա սովորել է, ստացել է ոսկե մեդալ «Արցախի հերոս» ուսանելու համար[1]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարբեր աղբյուրների Էդգար Մարկոսյանը ծնողներից գաղտնի է մասնակցել Արցախյան պատերազմին, և իր ծնողները իմացել են դրա մասին միայն հերոսի կոչում ստանալու ժամանակ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ոսկե մեդալներով կպարգեւատրվեն 5 հերոսների դպրոցները. հայտնի են կրթական հաստատությունների անունները». Հայկական Ժամանակ օրաթերթ. Վերցված է 06/10/2020-ին.
- ↑ «Եվս 5 հոգի ստացել է Արցախի հերոսի կոչում».
- ↑ «Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ». Վերցված է 06/10/2020-ին.
- ↑ «Էդգար Մարկոսյան. Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ». ՀՐԱՊԱՐԱԿ. 2020 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.