Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | արտաքին գործերի նախարարություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ԼՂՀ ԱԳՆ |
Ստեղծման թվական | հուլիսի 23, 1993 |
Շտաբակայան | Ստեփանակերտ, Ադրբեջան |
Պատասխանատու նախարար | Մասիս Սամվելի Մայիլյան |
Կայք | nkr.am/hy/(հայ.) |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետությունը անկախության առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններ աշխարհի տարբեր երկրների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ։ 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ռազմական գործողություններ սկսելով Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը տևեց մինչև 1994 թ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է պատերազմական ծանր պայմաններում երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Արցախի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։ 1993 թվականի հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկիզբ դրվեց Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը։ Արցախի Հանրապետության պետական պահպանության կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հետագայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել են Նաիրա Մելքումյանը 1997-2002 թթ., Աշոտ Ղուլյանը 2002-2004 թթ., Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը։ 2012 թվականի սեպտեմբերից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է Կարեն Համբարձումի Միրզոյանը։
Նախկին նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արկադի Ղուկասյան 1993-1997 թթ.
- Նաիրա Մելքումյան 1997-2002 թթ.
- Աշոտ Ղուլյան 2002-2004 թթ.
- Արման Մելիքյան 2004-2005 թթ.
- Գեորգի Պետրոսյան 2005-2011 թթ.
- Վասիլի Աթաջանյան 2011-2012 թթ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ կառուցվածքը»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 8