Արման Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արման Վարդանի Մելիքյան, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար։

Կենսագրությունը[խմբագրել]

Արման Վարդանի Մելիքյանը ծնվել է Երևանում 1963 թվականին։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում։ 1984թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը։ 1985-1991թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և և հեռուստատեսության պետական կոմիտեի համակարգում։ 1986-89թթ. ուսանել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Միաժամանակ աշխատել է Հայաստանի ԳԱ-ին առընթեր Աշխարհագրական ընկերության քարանձավագիտական արշավախմբի կազմում։ 1991-1993թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ որպես գլխավոր փորձագետ։ 1993-1999թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները։ 1999թ.-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ 1999-2001թթ. եղել է «Արմենիկում» ՊՓԲԸ գործադիր տնօրենը։ 2001-2004թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։ 2004թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար, այնուհետև ստանձնել է ԼՂՀ Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը։ 2007թ. հրաժարական է տվել ԼՂՀ Նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնից։ 2008թ. մասնակցել է ՀՀ Նախագահի ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ 2007թ. մինչև ներկա պահը «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հասարակական կարգով քաղաքական հարցերով խորհրդատուն է։

Դիվանագիտական գործունեությունը[խմբագրել]

1993-1999 թթ. ղեկավարել է Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելությունները։ 1999-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։ 2001-2004 թթ. ղեկավարել է ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունը։ 2004 թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար, 2005 թ.-ին ստանձնել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Ունի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Այլ գործունեություն[խմբագրել]

1999-2001 թթ. եղել է «Արմենիկում» ՊՓԲԸ տնօրենը։

2008 թ.-ի նախագահական ընտրությունները[խմբագրել]

2008-ի ՀՀ նախագահական ընտրություններում եղել է ՀՀ նախագահի թեկնածու՝ 9 թեկնածուների մեջ զբաղեցնելով 8-րդ տեղը՝ 4399 ձայնով[1]։

2013թ. նախագահական ընտրությունները[խմբագրել]

2012թ. դեկտեմբերի 29-ին առաջադրվել է ՀՀ Նախագահի թեկնածու։

Ընտանիքը[խմբագրել]

Ամուսնացած է, ունի 2 երեխա։

Հղումներ[խմբագրել]

  1. Ընտրությունների արդյունքները՝ ՀՀ ԿԸՀ կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել]

Նախորդող
Աշոտ Ղուլյան
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար
Արման Մելիքյան

2004-2005
Հաջորդող
Գեորգի Պետրոսյան