Արցախի Հանրապետության Պետական նախարար
Արցախի Հանրապետության Պետական նախարար
| |
---|---|
![]() | |
Տիտղոս | Պարոն Նախարար |
Նստավայր | Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, № 1, կառավարության շենք։ |
Նշանակող | Արայիկ Հարությունյան որպես Արցախի նախագահ |
Անդրանիկ պաշտոնավար | Արայիկ Հարությունյան |
Ձևավորում | հունիսի 6, 2018 |
Կայք | http://gov.nkr.am/hy/prime-minister/ |
![]() |
![]() |
Սահմանադրություն |
Դատական |
Վարչական բաժանում |
Ընտրություններ
|
Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքական պաշտոն Արցախի Հանրապետությունում։ Համարվում է Արցախի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարը։ Պաշտոնը ստեղծվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն 2017 թվականի փետրվարին ընդունված Արցախի Հանրապետության նոր սահմանադրության, որը հաստատվել էր 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով Արցախի վարչապետի պաշտոնը վերացնելուց հետո[1]։ Առաջին Պետական նախարար նշանակվել է Արայիկ Հարությունյանը։ 2022 թվականի նոյեմեբերի 4-ից ներկայիս պետական նախարարը Ռուբեն Վարդանյանն է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ այդ, պաշտոնը կոչվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների խորհրդի ղեկավար, իսկ այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի վարչապետ։ Պաշտոնը ստեղծվել է 1992 թվականի հունվարի 18-ին՝ Արցախի Հանրապետության Գերագույն խորհուրդի առաջին գումարման անդրանիկ նստաշրջանում[3]։ Չնայած ծայրահեղ վտանգավոր պայմաններին կազմակերպած համընդհանուր ընտրություններում ընտրվում է նորանկախ Արցախի առաջին օրենսդիր մարմինը, որն իր հերթին կազմավորում է նախարարների խորհուրդ, որի ղեկավար է նշանակվում Օլեգ Եսայանը։
Արցախի վարչապետների ցանկ (1992-2017)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ օրս գործած Արցախի վարչապետների ցանկը[4]՝
- Օլեգ Եսայան (1992-1992)
- Ռոբերտ Քոչարյան (1992-1994)
- Լեոնարդ Պետրոսյան (1995-1998)
- Ժիրայր Պողոսյան (1998-1999)
- Անուշավան Դանիելյան (1999-2007)
- Արայիկ Հարությունյան (2007-2017)
Արցախի պետական նախարարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Պատկեր | Անուն
(Ծնունդ-Մահ) |
Պաշտոնավարման ժամկետ | Կուսակցություն | Նախագահ | ||
---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
Արայիկ Հարությունյան
(1973–) |
Սեպտեմբերի 25, 2017 | Հունիսի 6, 2018 | Ազատ հայրենիք | Բակո Սահակյան | |
2 | ![]() |
Գրիգորի Մարտիրոսյան[5]
(1978–) |
Հունիսի 6, 2018 | Հունիսի 1, 2021 | Անկուսակցական | ||
3 | Արտակ Բեգլարյան | Հունիսի 1, 2021 | Նոյեմբերի 3, 2022 | Անկուսակցական | Արայիկ Հարությունյան | ||
4 | ![]() |
Ռուբեն Վարդանյան | Նոյեմբերի 4, 2022 | Փետրվարի 23, 2023 | |||
5 | Գուրգեն Ներսիսյան | առաջադրվել է |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը նոր Սահմանադրություն ունի»։ www.civilnet.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-11-ին։ Վերցված է 2020-08-29
- ↑ «Ruben Vardanyan appointed State Minister of Artsakh»։ armenpress.am (անգլերեն)։ Վերցված է 2022-11-05
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարնեչի խորհրդի մասին» օրենքը կիրարկելու մասին»։ armenpress.am (անգլերեն)։ Վերցված է 2022-11-05
- ↑ LLC Helix Consulting։ «Նախկին վարչապետներ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն»։ gov.nkr.am (անգլերեն)։ Վերցված է 2020-08-29
- ↑ «Grigory Martirosyan appointed Artsakh State Minister»։ artsakhpress.am։ Վերցված է 2019-02-01