Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ, կազմավորվել է 1998-ին՝ 1994-ին ստեղծվածՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատար, ուսումնարանի հիմքի վրա։ ՀՀ ԶՈւ-ի համար պատրաստում է բարձրակարգ սպայական կադրեր։ 2000-ից՝ Վազգեն Սարգսյանի անվան։ 2003 թվականից ՀՀ պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ է։ 2004-ից ինստիտուտում գործում է Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը։ Ռագմական ինստիտուտի պետեր են եղել գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը (1998-2000), գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը (2000-2007), գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը (2007-2008), 2008-ից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն է[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]