Զաքար Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Զաքար Խաչատրյան
Exhibition at Folk Arts Center, yerevan (1).jpg
Զաքար Խաչատրյանը (կենտրոնում) Ժողարվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ
Ի ծնեԶաքար Ավագի Խաչատրյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1924(1924-12-11) կամ փետրվարի 5, 1924(1924-02-05)
ԾննդավայրՍառնակունք, Սիսիանի շրջան
Վախճանվել էհունվարի 21, 2017(2017-01-21) (92 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարչություն
ՊարգևներԺուկովի մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր Աստղի շքանշան ՌԴ վաստակավոր նկարիչ Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն

Զաքար Ավագի Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1924(1924-12-11) կամ փետրվարի 5, 1924(1924-02-05), Սառնակունք, Սիսիանի շրջան - հունվարի 21, 2017(2017-01-21), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[1], թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[2]), հայ նկարիչ, ՀՀ (1983) և ՌԴ[3] (2005) վաստակավոր նկարիչ։ ՀՀ ժողովրդական նկարիչ (2012)[4]։ Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ (1995

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[5]։

1956 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ աշակերտելով ռուս անվանի վարպետներ Բորիս Յոգանսոնին և Ալեքսանդր Գերասիմովին։ 1960-1962 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1984 թվականից՝ դեկան, 1986 թվականից՝ պրոֆեսոր։ ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։

1962 թվականին Սիսիանում Զաքար Խաչատրյանի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է նրա անունով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, բնապատկերներ «Սայաթ-Նովա» (1963), «Կոմիտաս» (1968), «Ա. Զ. Խաչատրյան» (1982), «Հին Մեղրի» (1970 ), «Արագած. ծաղիկներ» (1974), «Հին երևանյան բակ» (1980), «Մանուշակներ և ձնծաղիկներ», «Վարդեր» (երկուսն էլ' 1982), նաև «Հին Ռիգա», «Սամարղանդ. Ռեգիստան», «Մեգալիթներ Սյունիքում» (երեքն էլ' 1980 թվական), գրաֆիկական գործեր, «Սպիակավոր եկեղեցին», 1961 թվական, «Սիսիավան եկեղեցին հին Սիսիանում», 1965 թվական, «Ղոշուն-դաշ (Զորաքար)», 1967 թվական, «Թանահատի վանքը։ Սիսիան», 1968 թվական, « Պատկառուկներ», 1968 թվական, «Ձմեռ», 1969 թվական, «Փողոց հին Երևանում», 1969 թվական, «Աշուն։ Ծաղկաձոր», 1978 թվական, «Երևանի ծայրամասը», 1980 թվական, «Ժնևյան լիճը», 1993 թվական, «Սև գետակ։ Գիշեր», 1998 թվական , «Արևածագը Սև ծովի վրա», 1984 թվական, «Ծովն ու արևը», 1984 թվական, «Սև ծով։ Կեսօր», 1986 թվական, նատյուրմորտներ՝ «Թրաշուշաններ», 1956 թվական, «Վարդակակաչներ», 1961 թվական, «Վարդեր», 1981 թվական, «Դաշտային ծաղիկներ», 2001 թվական, «Աստղածաղիկներ», 2003 թվական։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի[6], Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում։

Գործերից պահվում են Մոսկվայի, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և այլ քաղաքների պատկերասրահներում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]