Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)
Արտաքին տեսք
| Ալեքսանդր Թամանյանի հուշարձան | |
|---|---|
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Կարգավիճակ | ՀՀ պետական հուշարձան ID 1.6/120 |
| Համայնք | Կենտրոն |
| Գտնվում է | Կասկադ համալիրի առջևում |
| Բարձրություն | 3 |
| Քանդակագործ(ներ) | Արտաշես Հովսեփյան |
| Ճարտարապետ(ներ) | Սեդա Պետրոսյան |
| Հիմնադրում | 1974 |
| Նյութ | բազալտ, գրանիտ |
| Շինարարության ավարտ | հունիսի 26, 1974 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Ալեքսանդր Թամանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974-ին[1]։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան
- Քանդակագործ՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Հովսեփյան
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։
Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը[2]։
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը և Կասկադ համալիրը
- Երևանի հատակագիծը
- Ալեքսանդր Թամանյանի հուշարձան. տեսք կողքից
- «Նա տեսել է երևի արևային մի քաղաք» (Եղիշե Չարենց)
- Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը երեկոյան
- Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի առջև տեղադրված QR-կոդով տախտակ-ուղեցույցը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 138, 139. ISBN 978-99930-4-959-3.
- ↑ Երևանի Կասկադը` կենդանի պատմություն
- ↑ Երևան դարձած իմ Էրեբունի. Երևան 7 օր. Թիվ 9(178), 08-10 փետրվարի, 2006 թ. էջ 5.
| Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/120 |
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |