Աբուսահլ Արծրունի (իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբուսահլ (այլ կիրառումներ)
Աբուսահլ Արծրունի
Ապուսահլ Արծրունի
Արծրունիների զինանշանը
Դրոշ
Դրոշ
Կոգովիտի և Ծաղկոտնի իշխան
- 1000
Հաջորդող իշխանությունը անցնում է Բագրատունիների թագավորությանը
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդավայր Վասպուրականի թագավորություն
Դինաստիա Արծրունիներ
Մայր «անանուն» Բագրատունի

Աբուսահլ Արծրունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 10-ից - 11-րդ դարեր), Կոգովիտ և Ծաղկոտն գավառների իշխանը, Արծրունիների թագավորական տոհմից։ Աբուսահլ Արծրունին Գագիկ Ա Բագրատունի թագավորի քրոջ որդին էր, մոր կողմից համարվում էր Աշոտ Գ Ողորմածի թոռը։ Ըստ Հրաչյա Աճառյանի՝ Աբուսահլը մոր կողմից Բագրատունի է, բայց հոր կողմից թվում է թե Արծրունի է[1]։

Աբուսահլի իշխանության վերացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1000 թվականին Տայքի Դավիթ Կյուրոպաղատը մինչ մահանալը՝ իր երկիրը կտակում է Բյուզանդիայի Բարսեղ Բ կայսրին (976-1025), Բարսեղ Բ-ն գնում է իր նոր կալվածքները տեսնելու։ Իսկույն նրան այցելության են շտապում Ափխազիայի Բագարատ Բագրատունի, Վրաց Գուրգեն Բագրատունի, Կարսի Աբաս Բագրատունի և Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորները։ Բարսեղ Բ կայսրը բոլորին պատիվներ է տալիս և գնում է Վաղարշակերտի (Ալաշկերտ) դաշտում բանակ դնում և սպասում, որ Հայոց Գագիկ Ա Բագրատունի թագավորն էլ կգա իր մոտ։ Բայց Գագիկ Ա-ն իր արժանիքներից ցածր համարելով դա՝ չի գնում նրա մոտ։ Այս դեպքը առիթ համարելով իշխան Աբուսահլ Արծրունին, որ իր մորեղբոր հետ թշնամացել էր, գնում է կայսեր մոտ և չարախոսում Գագիկի մասին։ Այս ամենն իմանալով, Գագիկ Ա-ն իր որդի Հովհաննեսին (հետագայի Հովհաննես-Սմբատ թագավորը) ուղարկում է Աբուսահլի վրա և նրա գավառները գրավում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 26

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տիեզերական պատմություն», Ստեփանոս Ասողիկ, Գ. իգ., խգ.՝ (Ապուսահլի)
  • «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 882
  • «Այրարատ», Ղևոնդ Ալիշան, էջ 495
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 26