Բակուր Բ Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բակուր Բ Պարթև
PacorusII.jpg
Ծնվել է՝1-ին դար
ԾննդավայրՊարթև Արշակունիներ
Մահացել է՝105
ՔաղաքացիությունCharacene?
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրՎոնոն Բ Պարթև
ԵրեխաներԱշխադար, Mithridates V of Parthia? և Պարթամասիր

Բակուր Բ Պարթև, Պարթևաստանի արքա Արշակունի հարստությունից։ Իշխանության տարիները մոտ 78 առ 105 թթ.։ Վոնոն Բ-ի որդին և Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նախքան Պարթևական տերության գահը բարձրանալն իշխում էր Մարաստանում։ Վաղարշի մահից հետո ապստամբել է վերջինիս որդու՝ Վաղարշ Բ դեմ (78–80 թթ.), ջախջախել և գահընկեց է արել նրան։

Ըստ Ամմիանուս Մարցելինուսի ընդարձակել է Տիզբոնը՝ կառուցելով նոր պարիսպներ։

Մ.թ. 101 թ. դեսպանություն է ուղարկել Չինաստան, ինչի մասին հիշատակում է պահպանվել չինական տարեգրություններում, որտեղ Պարթիան անվանվում է Անքսի թագավորություն։

Բազմաթիվ դրամների վրա դրոշմել է նաև իր անձնական անունը՝ Բակուր Արշակ (ոչ թե միայն Արշակ, ինչպես Պարթևական արքաների սովորությունն էր)` իրեն գահի այլ հավակնորդներից տարբերակելու նպատակով։

Բակուրը մահացել է շուրջ 105 թ.: Նրանից հետո գահը ժառանգել է նրա եղբայր` Խոսրով Ա-ն։