Մծբինի պայմանագիր (298)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մծբինի պայմանագիր (298)
Մծբինի հաշտության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
298 թվական
Մծբին
Ստորագրել են Տրդատ Գ (Մեծ Հայք) և Սասանյան Իրան
Կողմեր Մեծ Հայք

Սասանյան Իրան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մծբինի պայմանագիր (այլ կիրառումներ)

Մծբինի պայմանագիր, պայմանագիր Մեծ Հայքի և Սասանյանների պետության միջև։ Կնքվել է Մեծ Հայքի և Սասանյանների միջև 298 թվականին Մծբինում[1]։

Մեծ Հայքի նվաճման համար Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև մրցությունը, որը սկսվել էր 1-ին դարում, շարունակվում է նաև 2-3-րդ դարերում։

Սկզբնական շրջանում հռոմեական և պարսկական բանակների միջև պատերազմն ընթացնում էր հռոմեացիների համար անհաջողությամբ, սակայն երբ հռոմեական բանակը սկսում համալրվել նոր ուժերով, և ընդդեմ Պարսկաստանի բռնկվում են Փոքր Ասիայի ժողովուրդների նոր շարժումները, ռազմական գործողությունների ընթացքը սկսում են փոխվել հօգուտ Հռոմի։ 297 թվականին հռոմեա-հայկական համատեղ ուժերը պարտության են մատնում պարսիկներին։ Կռվի ժամանակ վիրավորվում է Ներսեհ թագավորը, ինչպես նաև գերի են ընկնում բարձրաստիճան զինվորականներ։ Սասանյան Պարսկաստանը ստեղծված իրավիճակում հարկադրված էր հրաժարվել իր ծրագրերից և հաշտություն կնքել։ 298 թվականին Մծբինում Մեծ Հայքի և Սասանյանների կնքվում է հաշտության պայմանագիր։

Կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մծբինի պայմանագրով սահմանվել էին հետևյալ դրույթները[2]՝

  • Մեծ Հայքը ճանաչվում էր Հռոմի հովանավորյալ, ու Սասանյան Իրանը պարտավորվում էր 40 տարի ձեռնպահ մնալ Մեծ Հայքի նկատմամբ ռազմաքաղաքական ոտնձգություններ կատարելուց։
  • Հռոմին էին անցնում Միջագետքը, Ատրտիգրիսյան երկրներ Ծոփքը, Անգեղ տունը, Աղձնիքը, Կորդուքը, Մոկքը, Ծավդեքը և Ռեիմենան։
  • Մեծ Հայքի սահմանը Պարսկաստանի հետ հարավ-արևելքում ճանաչվում էր Ատրպատականի սահմանագծում գտնվող հայտնի Զինթա ամրոցը։
  • Իբերիայի թագավորն իր տիրակալական նշանները պետք է ստանար հռոմեացիներից։
  • Հռոմը վրաց թագավորին բարեկամեցնում է Հայոց Տրդատ III թագավորի հետ, և նրանց դարձնում դաշնակիցներ հռոմեական արտաքին քաղաքականության կողմնակիցներ լինելու հանգամանքով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]