Ծավդեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծավդեք (Զավդեք), (ասոր.՝ βίθ Zawdai, լատ.՝ Zabdiccena, հուն․՝ Ζαβδιχηνής), Մեծ Հայքի հարավային գավառներից՝ Բզաբդե կենտրոնով։

Հունա-հռոմեական պատմիչները Ծավդեքը հիշատակում են որպես Անդրտիգրիսյան սատրապություն, որը 298 թվականի Մծբինի պայմանագրով Ծոփք, Անգեղ-տուն, Աղձնիք, Կորդուք, Մոկս, Ռեհիմենե սատրապությունների հետ անցել է Հռոմին, իսկ 363 թվականի «ամոթալի դաշնագրով»՝ Սասանյան Իրանին։ Ծավդեքի տեղի կամ դիրքի մասին աղբյուրներում որոշակի տեղեկություններ չկան։ Ս. Կանայանցի կարծիքով Ծավդեքի անունը կապված է Զավ գետի հետ։ Ս. Երեմյանը Ծավդեքը տեղադրում է Հայոց Միջագետքում՝ Տիգրիս գետի և Տուռ-Աբդին լեռնաշղթայի միջև՝ այն նույնացնելով Տուռ-Աբդին անվանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 119 CC-BY-SA-icon-80x15.png