Զենոն-Արտաշես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտաշես Գից)
Զենոն-Արտաշեսի օրոք հատված մետաղադրամ

Զենոն-Արտաշես (երբեմն կոչվում է Արտաշես Գ), Մեծ Հայքի թագավոր մ.թ. 18-34/35 թվականներին, Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր Պոլեմոնի որդի։ Ըստ Տակիտոսի՝ Զենոն-Արտաշեսը մեծացել է հայկական միջավայրում և հարմարվել հայերի կենցաղին ու բարքերին։ Հնարավոր է, որ Զենոնը մեծացել է Փոքր Հայքում, որը նրա հոր տիրակալության մաս էր կազմում մ․թ․ա․ 35 թվականից։ Հայաստանի գահը ստացել է Հռոմի Տիբերիոս կայսեր և նրա զորավար Գերմանիկոսի օժանդակությամբ և հայ նախարարների համաձայնությամբ։ Զենոնի գահակալական իրավունքը ճանաչել է նաև Պարթևաց Արտավան Գ թագավորը։ Զենոնն ընդունել է հայերին հարազատ Արտաշես անունը։ Մեկ պատմաբանի կարծիքով՝ սրանով նա հղում էր անում հռոմեացիներին կոտորած Արտաշես Բ արքային։ Զենոնը վարել է խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքականություն։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Զենոնը միակ դրածո թագավորն էր, որին հայերը հանդուրժեցին Հայոց գահին։ Ի դեմս Զենոնի, հայ ավագանին փորձել է վերականգնել Հռոմի ռազմական միջամտությամբ կործանված հայկական թագավորությունը։ Նրա մահից հետո Արտաշատում գահակալում են Պարթևստանի և Հռոմի դրածո թագավորները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marek Jan, Olbrycht (2016). «Germanicus, Artabanos II of Parthia, and Zeno Artaxias in Armenia». Klio. 98 (2): 605–633. ISSN 2192-7669.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 686