Մաքոքային դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆորդը և Քիսինջերը Սպիտակ տան բակում

Միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ մաքոքային դիվանգիտություն (անգլ.՝ shuttle diplomacy) եզրույթն օգտագործվում է նկարագրելու համար երրորդ կողմի գործողությունները, որը հանդիսանում է միջնորդ հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի։ Սկզբանպես և սովորաբար մաքոքային դիվանագիտության ընթացքը ներառում է ճանապարհորդություններ մի կողմից մյուսի մոտ նրանց տեսակետերը համաձայնեցնելու կամ առնվազն մերձեցնու համար։ Հիմնական նպատակն է ձևավորել բանակցությունների որոշ հիմք, որի շնորհիվ կողմերը կսկսեն բանցակցել անմիջականորեն։ Եզրույթը առաջին անգամ օգտագործվել է նկարագրելու համար ԱՄՆ֊ի պետքարտուղար Հենրի Քիսինջերի դիվանագիտական ջանքերը սկսած 1973 թվականի նոյեմբերի 5֊ից[1], որը նպաստեց թշնամական կեցվածքի մեղմացմանը Յոմ Կիպուրի պատերազմից հետո։ Բանակցողները հաճախ օգտագործում են մաքոքային դիվանգիտությունը, երբ կողմերից մեկը կամ երկուսն էլ դիվանագիտորեն չեն ճանաչում իրար, որը բանակցություններ սկսելու նախապայման է։ Միջնորդները ընդունել են «մաքոքային դիվանագիտություն» եզրույթը[2]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիսինջերը շարունակում էր մասնակցել Մերձավոր Արևելքում ընթացող մաքոքային դիվնագիտությանը Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի վարչակազմերի ժամանակ (1969–1977 թվականներ)․ Սինայի ժամանակավոր համաձայանգիրը (1975 թվական) և Գոլանի բարձունքների վերաբերյալ Իսրայելի և Սիրիայի համաձայանգիրը (1974 թվական) դրա արդյուքներն էին[3]։ «Մաքոքային դիվանագիտություն» եզրույթը լայն տարածում գտավ Քիսինջերի պետքարտուղարության տարիներին։ Թուրքիան իրակացրել է մաքոքային դիվանգիտություն՝ հաճախ նաև ներառելով Իսրայելին․ Թուրքիան Իսրայելի ամենամոտ իսլամադավան դաշնակցին էր և որոշ արաբական երկրներ (մասնավորապես Սիրան, որը ընդհանուր սահմաններ ունի Թուրքիայի և Իսրալեյի հետ) պատասխանատու են համարել Թուրքիային[4]։ Մեկ այլ նման օրինակ տեղի ունեցավ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականին[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Lenczowski, American Presidents and the Middle East, (Duke University Press: 1990), p. 131
  2. For example: Margulies Robert E. (December 2002)։ «How to Win in Mediation» (PDF)։ New Jersey Lawyer։ էջեր 53–54։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-14-ին։ Վերցված է 2010-03-21։ «After the opening session, the parties usually break into caucus groups, and the mediator utilizes shuttle diplomacy between the groups in order to identify interests and positions of the parties and help them create solutions.» 
  3. Dhanani Gulshan (1982-05-15)։ «Israeli Withdrawal from Sinai»։ Economic and Political Weekly (Economic and Political Weekly) 17 (20): 821–822։ JSTOR 4370919։ «The high points in Kissinger's shuttle diplomacy were:[...] (2) May 1974; the Syrian and the Israeli armies agree to the Golan Heights disengagement» 
  4. http://www.naharnet.com/domino/tn/NewsDesk.nsf/getstory?openform&D64E33E506104D43C22575330051DFC0
  5. «Turkey's Erdogan in shuttle diplomacy in Caucasus»։ Reuters։ 2008-08-13