Պինգ պոնգի դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեղանի թենիսի առաջնություն

Պինգ պոնգի դիվանագիտություն ((Չինարեն) Pīngpāng wàijiāo), սեղանի թենիս խաղացող մարզիկների փոխանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 1970-ական թվականների սկզբին։ Այս իրադարձությունը ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունների սկիզբը դրեց և հիմք հանդիսացավ նախագահ Ռիչարդ Նիքսոնի Պեկին կատարած այցի համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը համարում էր ագրեսոր պետություն և վերջինիս զարգացմանը խոչընդոտելու համար իրականցնում էր զսպող տնտեսական քաղաքականություն` տնտեսական պատժամիջոցների և բեռնարգելքի միջոցով։ Սրա պատճառն այն էր, որ Չինաստանը 1950 թվականին մտել էր Կորեական պատերազմի մեջ։ Ավելի քան 20 տարվա դիվնագիտական և տնտեսական հարաբերությունների բացակայությունից հետո երկու պետությունն էլ փոխադարձ շահ տեսան հարաբերությունների վերականգման համար։ Ճապոնիայի Նեգոյա քաղաքում ընթացող Սեղանի թենիսի աշխարհի 31-րդ առաջնությունը երկու պետություններին ընձեռեց հարաբերությունների վերականգման լավ հնարավորություն[1]։

Ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաո Ցզեդունը ողջունում է Ռիչարդ Նիքսոնին Չինաստանում 1972 թվականին

ԱՄՆ-ի սեղանի թենիսի հավաքականը 1971 թվականի ապրիլի 6-ին գտնվում էր Ճապոնիայի Նեգոյա քաղաքում Սեղանի թենիսի աշխարհի 31-րդ առաջնությանը մասնակցելու համար։ Այդ ընթացում նրանք Չինաստան այցելելու հրավեր ստացան։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեռևս ձևավորման վաղ շրջանից դիվանագիտական հարցեր լուծելու համար մեծ տեղ էր հատկացնում սպորտին։ Անգամ տարածված էր «Բարեկամությունը առաջնային, մրցակցությունը` երկրորդական» կարգախոսը։ Մեկուսացման քաղաքականության տարիներին մարզիկները միակ մարդիկ էին, որոնց հնարավորություն էր ընձեռնվում դուրս գալ պետության սահմաններից։

Այսպիոսով, 1971 թվականի ապրիլի 10-ին ԱՄՆ-ի սեղանի թենիսի հավաքականը և ուղեկցող լրագրողները դարձան ամերիկյան առաջին պատվիրակությունը, որ 1949 թվականից ի վեր ոտք դրեց Չիաստանի մայրաքաղաք[2]։ Այցի կայացմանը նպաստել էր նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների Չինաստանի ազգային հանձնաժողովը։ Մարզիկներից առաջ տասնմեկ ամերիկացիների թույլատրվել էր այցելել ՉԺՀ միայն այն բանից հետո, երբ նրանք իրենց հայտարարել էին «Սև հովազ կուսակցության» համակիրներ, որը հետամուտ էր «մաոիստական» քաղաքական գծին[3]։ Սակայն սա անսովոր երևույթ էր` հաշվի առնելով հատկապես այն, որ անգամ սենատոր Յուջին Մքքարթին դեռևս 1968 թվականից ցանկացել էր այցելել Չինաստան, սակայն այդ այցը այդպես էլ հնարավոր չէր եղել կատարել։

Համաձայն թենիսիստ մարզիկների և թիմի հետ Չինաստան մեկնած Թիմ Բոգանի կողմից գրված «ԱՄՆ-ի սեղանի թենիսի պատմության», երեք դեպք էին պատճառ դարձել հրավերն ընդունելու համար։ Ուելսցի Ռոյ Էվանսը, որը հետագայում դարձավ «Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի» նախագահ, նշում է, որ աշխարհի 31-րդ առաջնությունից առաջ մեկնել էր Չինաստան և պետական պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ասել, որ սպորտի միջոցով Չինաստանը պետք է կապվի աշխարհի հետ Մշակութային հեղափոխությունից հետո։ Ավելի ուշ ամերիկացի թենիսիստ աշխարհի կրկնակի չեմպիոն Լեա Նյուբերգերը, ով այդ ժամանակ ճանապարհորդում էր Կանադայի սեղանի թենիսի հավաքականի հետ, հրավիրվել էր այցելել Չինաստան։ Չինաստանը դիվանագիտորեն ընդառաջել էր Նյուբերգերի դիմումին և վիզա էր տրամադրել ԱՄՆ-ի հավաքականի բոլոր թենիսիստներին։ Երրորդ դեպքը, որը, թերևս, ամենաէականն էր, անսպասելի և դրամատիկ հանդիպումն էր ամերկյան թենիսիստ Գլեն Քովանի և չին թենիսիստ Զուան Զեդոնգի միջև։ Վերջինս այդ դեպքը[4] նկարագրել է 2007 թվականին ԱՄՆ-Չինաստան Ինստիտուտում ընթացած զրույցի ժամանակ։ Հանդիպմանը հանգեցրած իրադարձությունները սկսվել էին, երբ Գլեն Քովանը չէր հասցրել իր թիմի ավտոբուսը նստել առավոտյան մարզումներից հետո։ Վերջինս 15 րոպե մարզվելիս էր եղել չին թենիսիստ Լիանգ Գելլիանգի հետ, երբ մարզադահլիճի աշատակիցը մոտեցել էր և ասել, որ ցանակնում է փակել դահլիճը։ Երբ ամերիկացի մարզիկը ապարդյուն սկսել էր փնտրել իր թիմի ավտոբուսը, չին մարզիկը նրան հրավիրել էր Չինաստանի հավաքականի ավտոբուս։ Ավտոբուսում Քովնը չին մարզիկների հետ սկսել է զրուցել թարգմանիչի միջոցով։ Զուան Զեդոնգը մոտեցել է նրան, ողջունել և մի նկար նվիրել։ Ամերիկացին ցանկացել էր ինքն էլ ինչ որ բան նվիրել, սակայն գրպանում սանրից բացի ոչինչ չունենալով ասել էր, որ ինքն էլ է ցանակում ինչ որ բան նվիրել, սակայն ոչինչ չունի գրպաններում։ Երբ Չինաստանի հավաքականը և Քովնը իջել էին ավտոբուսից, հետևող լրագրողները նրանց լուսանկարել էին[5]։

Քաղաքական նման լարված պայմաններում ամերկացի և չին մարզիկների միասին նկարը չէր կարող ուշադրության չարժանանալ։ Քովնը ավելի ուշ գնել էր խաղաղության խորհրդանիշով շապիկ և հաջորդ հանդիպմանը նվիրել Զեդոնգին։ Երբ լրագրողը հարցրել էր Քովնին, թե նա ցանկանում է այցելել Չինաստան, վերջինս պատասխանել էր` իհարկե ցանկանում է։ Երբ Չինաստանի Արտաքին գործերի գերատեսչությունը ստացել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ի հավաքականը ցանկանում է այցելել Չինաստան, ինչպես նախկինում, այս անգամ էլ վիզա տրամադրել մերժել էին։ Սակայն Մաո Ցզեդունը լուրերը տեսնելուց հետո որոշել էր հրավիրել ԱՄՆ-ի թենիսի հավաքականին։ Ապա նա ասել էր. «Ցզուան Ցզեդունգը ոչ միայն թենիսից է լավ, այլև արտաքին հարաբերություններց. նա քաղաքական միտք ունի[6]»: Արդյունքում 1971 թվականի ապրիլի 10-ին ամերիկացի ինը թենիսիստներ, չորս պաշտոնյաներ և երկու ամուսիններ այցելեցին Չինաստան և ապրիլի 11-17-ը անցկացրեցին ընկերական խաղեր, մասնակցեցին մշակութային և զվարճալի միջոցառումների։

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականի հունիսի 9-ին պինգ պոնգի դիվանագիտության եռօրյա միջոցառումը մեկնարկեց Ռիչարդ Նիքսոնի նախագահական գրադարանում և Կալիֆոռնիայի թանգարանում։ 1971 թվականի առաջնությանը մասնակցած ԱՄՆ-ի և Չինաստանի թենիսիստները դարձյալ չափեցին ուժերը։
  • 1988 թվականի սեղանի թենիսը դարձավ Օլիմպիական մարզաձև։
  • Պինգ պոնգի դիվանագիտությունն իր արտացոլումն է գտել 1994 թվականին նկարահանված «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վերադառնալուց հետո թենիսիստներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չինացիները շատ նման են ամերիկացիներին.

Aquote1.png Չինացիները ճիշտ մեզ նման են։ Նրանք իրական մարդիկ են, ունեն զգացմունքներ։ Ես ձեռք բերեցի իսկական ընկերներ։ Երկիրը նման է Ամերիկային, բայց մի քիչ տարբեր է։ Այն գեղեցիկ է[7]։ Aquote2.png


Նիքսոնի այցելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքսոնը Պեկինի պինգ պոնգի ցուցահանդես այցելելու ժամանակ

ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցը Չինաստան մատնանշում էր պետությունների միջև հարաբերությունների նորմալացման սկիզբը։ Դեռևս նախագահ ընտրվելուց առաջ Նիքսոնը միշտ խոսում էր Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին։ Այցը հաջորդել էր երկարատև բանակցություններին և Ազգային անվտանգության խորհրդատու Հենրի Քիսինջերի այցին, որի ընթացքում հանդիպել էր Չինաստանի վարչապետ Ցզու Էլնայի հետ։ 1971 թվականի հուլիսի 15-ին Նիքսոնը հայտատրեց, որ հաջորդ տարի կայցելի ՉԺՀ։

1972 թվականի փետրվարի 21-28-ը ընթացած հանդիպումը հնարավորություն տվեց ամերիկյան հանրությանը տեսնել Չինաստանի նկարները երկու տասնամյակ տևած ընդմիջումից հետո։ Այցի ընթացքում նախագահ Նիքսոնը հանդիպում ունեցավ պետության առաջնորդ Մաո Ցզեդունի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նիքսոնի այցը Չինաստան արժանացավ լայն արձագանքի և նախանշեց հավասարակշռության խախտում Սառը պատերազմի առումով։ «Նիքսոնը գնում է Չինաստան» նախադասությունը դարձել է շրջասույթ մատնանշեու համար անսպասելի կամ կտրուկ փոփոխություն քաղաքականության մեջ։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինգ պոնգի դիվանագիտությունը պսակվեց հաջողությամբ և հանգեցրեց ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վերականգմանը։ Նաև սրա շնորհիվ 1971 թվականի հունիսի 10-ին ԱՄՆ-ը վերացրեց Չինաստանի նկատմամբ բեռնարգեքը։

Արդեն 1972 թվականի փետրվարի 28-ին` նախագահ Նիքսոնի և Հենրի Քիսինջերի Շանհայ կատարած այցի ժամանակ ստորագրվեց Շանհայի կոմյունիկեն։ Փաստաթղթում նշվում էր, որ պետություններն աշխատանք են տանելու հարաբերությունների նորմալացման համար։ Ավելին. ԱՄՆ-ը ճանաչեց Թայվանը որպես Չինաստանի մաս և համաձայնեց այլևս չմիջամտել Թայվանի և Չինաստանի հարաբերություններին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jiaqi Yan, Gao Gao (1996)։ Turbulent Decade: A History of the Cultural Revolution։ University of Hawaii Press։ էջեր 433։ ISBN 978-0-8248-1695-7 
  2. MacMillan Margaret (1985)։ Nixon and Mao: The Week That Changed the World։ New York, NY: Random House Digital, Inc.։ էջ 179։ ISBN 978-0-8129-7057-9 
  3. Baggins Brian (2002)։ «History of the Black Panther Party»։ marxists.org։ Վերցված է մայիսի 20, 2017 
  4. Huang Rune-Wen, Gants Connor (մարտի 7, 2008)։ «Diplomacy in the Sports Arena»։ US-China Today։ USC US-China Institute։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-28-ին։ Վերցված է ապրիլի 24, 2013 
  5. «From Ping Pong Diplomacy to the Beijing Games»։ Team USA։ Jun 12, 2008։ Վերցված է մայիսի 15, 2014 
  6. «Ping-Pong Diplomacy and a Changing World [ ChinesePod Weekly ]»։ The Official ChinesePod Blog։ Apr 11, 2012։ Վերցված է Apr 24, 2013 
  7. «1971 Year in Review, Foreign Policy: Red China and Russia»։ UPI Year in Review 1970-1979։ United Press International։ Վերցված է Apr 24, 2013 

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Talking Points" (USC US-China Newsletter), July 22, 2011, looks at the fortieth anniversary of ping-pong diplomacy, notes that the term was first used in 1901, and discusses how it was a bold bit of public diplomacy on China's part while China and the United States were engaged in back channel discussions.
  • Itoh Mayumi (2011)։ The Origin of Ping-Pong Diplomacy: The Forgotten Architect of Sino-U.S. Rapprochement։ Palgrave-MacMillan։ ISBN 978-0-230-11813-3 
  • Mathews, Jay. "The Strange Tale of American Attempts to Leap the Wall of China". The New York Times, 18 April 1971.
  • Schwartz, Harry. "Triangular Politics and China". The New York Times, 19 April 1971: 37.
  • Wang Guanhua, "'Friendship First': China’s Sports Diplomacy in the Cold War Era", Journal of American-East Asian Relations 12.3-4 (Fall-Winter 2003): 133-153.
  • Xu Guoqi, "The Sport of Ping-Pong Diplomacy", Ch. Five, in Olympic Dreams: China and Sports 1895-2008 (Cambridge, MA: Harvard University Press, 2008 978-0-674-02840-1), pp. 117–163.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]