Մաո Ցզե Դուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մաո Ցզեդունից)
Մաո Ցզե Դուն
չինարեն ավանդ. 毛澤東, հեշտ. 毛泽东
Mao Zedong 1963.jpg
Մաո Ցզե-Դունը
Դրոշ
Չինաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ
Դրոշ
մարտի 20, 1943 - սեպտեմբերի 9, 1976
Նախորդող Չկա
Հաջորդող Խուա Գոֆեն
Տիտղոսը ստեղծվեց
Դրոշ
(1-ին) Չինաստանի առաջնորդ
Դրոշ
սեպտեմբերի 27, 1954 - ապրիլի 27, 1959
Փոխնախագահ Ճու Դը՝ 朱德
Նախորդող չկա
Հաջորդող Լյու Շաոցի
Տիտղոսը ստեղծվեց
 
Քաղաքացիություն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Flag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն և Flag of the Qing Dynasty (1889-1912).svg Ցին կայսրություն
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Dongshan Senior High School, Xiangxiang First Senior High School, First High School of Changsha, Hunan և Hunan First Normal University
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող և փիլիսոփա
Դավանանք աթեիզմ և rejecting the blood
Ծննդյան օր դեկտեմբերի 26, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Շաոշան, Ցին կայսրություն[1]
Վախճանի օր սեպտեմբերի 9, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:9|2|0}})[6][7][8][2][9][3][4][5] (82 տարեկանում)
Վախճանի վայր Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[9]
Թաղված Mausoleum of Mao Zedong
Ի ծնե անուն չին.՝ 毛澤東
Հայր Մաո Ժենշեն
Մայր Վեն Ցիմեյ
Ամուսին 1)Յան Քայխուեյ՝ 杨开慧
2) Խը Ծիճեն՝ 贺子珍
3) Ծյան Ցին՝ 江青
Զավակներ Մաո Անյինգ[10][11][12], Մաո Անքինգ[10][11][12], Mao Anlong[11], Yang Yuehua, Li Min[13] և Li Na[13]
 
Ինքնագիր Mao Zedong signature.svg

Մաո Ցզե-Դուն (չինարեն ավանդ. 毛澤東, հեշտ. 毛泽东 , պինին: MáoZédōng, պալլ.: Մաո Ցզե-Դուն, Ուեյդ Ջայլզ Mao Tse-Tung, դեկտեմբերի 26, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2][3][4][5], Շաոշան, Ցին կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:9|2|0}})[6][7][8][2][9][3][4][5], Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն[9]), չինացի մեծագույն պետական և քաղաքական գործիչներից մեկը, մաոիզմի հիմնադիրը և Չինական հեղափոխության առաջնորդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաո Ցզե-Դունը, դեռևս երիտասարդության տարիներին միանալով Չինաստանի կոմունիստական կուսակցության (կոմկուսակցություն) կազմին, 1930-ական թվականներին դարձավ Ծյանսի՝ 江西 նահանգի կառավարիչը։ Կարծում էր, որ Չինաստանին անհրաժեշտ էր մշակել հատուկ կոմունիստական գաղափարախոսություններ։[14] Չինական Կարմիր բանակի «Մեծ արշավանք»-ից հետո, որտեղ Մաո Ցզե-Դունը ղեկավարներից մեկն էր, նրան հաջողվում է ավտորիտար դիրք զբաղեցնել Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) կազմում։

Գեներալիսիմուս Չան Կայխուեյիի զորքերի դեմ ունեցած հաղթանակից հետո (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հետ վճռական ռազմական, նյութական և խորհրդատվություն արդյունքում) և 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն հռչակումից հետո Մաո Ցզե-Դունը մինչև կյանքի վերջը փաստացի համարվում էր երկրի առաջնորդը։ 1943 թվականից մինչ կյանքի ավարտը զբաղեցնում էր չինական կոմկուսակցությունների նախագահի, իսկ 1954-1959 թվականներին Չինաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ 1950 թ-ի փետրվարին Մաո Ցզեդունը Իոսիֆ Ստալինի հետ կնքել է Ռուս-չինական փոխօգնության համաձայնագիր: 1956 թվականին ՉԿԿ 8-րդ համագումարը երկրում գլխավոր քաղաքական ուղղություն է հռչակել սոցիալիզմի կառուցումը: Մաոն նախաձեռնել է այսպես կոչված «Մեծ թռիչք» (1958–1960 թվականներ) և «Մշակութային հեղափոխության» (1966–1975 թվականներ) ծրագրերը, որոնք ոչ միայն ձախողվել են, այլև հսկայական վնաս են պատճառել երկրի զարգացմանը։ Դրանք քննադատվել են Մաոյի մահվանից հետո: Մաո Ցզե-Դունի ղեկավարման տարիներին Չինաստանում տեղի էին ունենում ճնշումներ, որոնք քննադատվում էին ինչպես կապիտալիստական, այնպես էլ աոցիալիստական երկրներում։ Բացի այդ տվյալ ժամանակներում առկա էր Մաո Ցզե-Դունի անձի պաշտամունքը։ 1959 թվականից ձևավորվել է Մաո Ցզեդունի անձի պաշտամունքը. միլիոնավոր օրինակներով տպագրվել է նրա թեզերի ժողովածուն և բաժանվել ժողովրդին: Այդ տարիներին Մաո Ցզեդունի առաջադրած գաղափարատեսական դրույթները մեկնաբանվել են որպես մարքսիզմ-լենինիզմի ստեղծագործական զարգացում:

1969 թվականի 9-րդ համագումարում Մաոյին հռչակել են ցմահ առաջնորդ, իսկ 1973 թվականի 10-րդ և 1977 թվականի 11-րդ համագումարներում «Մաո Ցզեդունի գաղափարները»՝ մաոականությունը, հայտարարել են պետական գաղափարախոսության հիմք:

Մաո Ցզեդունի դամբարանը Պեկինի կենտրոնական հրապարակում է:

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուններ
Անուն Երկրորդ անուն
Ավանդական 毛澤東 潤芝
Պարզեցված 毛泽东 润芝
Փինյին Máo Zédōng Rùnzhī
հայերեն տառադարձման համակարգ Մաո Ցզե-դուն Յուն-Ճի
Ուեյդ Ջայլսի տառադարձման համակարգ Mao Tse-tung Jun-chih
Պալլադիի տառադարձության համակարգ Мао Цзэдун Жуньчжи

Մաո Ցզեդունի անունը կազմված է 2 մասից՝ Ձե-Դուն։ Ձեն ունեցել է 2 իմաստ՝ 1. «թաց և խոնավ», 2. «բարություն, բարերարություն, բարեհամբույրություն»: Երկրորդ հիերոգլիֆը՝ «դուն», նշանակում է «արևելք»: Ամբողջական անունը նշանակում է «Բարերար Արևելք»: Միաժամանակ երեխային, ըստ ավանդույթի, տվել են նաև ոչ պաշտոնական անուն։ Այն պետք է օգտագործվեր հատուկ դեպքերում որպես մեծարման, հարգանքի նշան՝ «Յունճի»: «Յուն» նշանակում է երգել, իսկ «ճի»՝ կամ, ավելի կոնկրետ «ճիլան»՝ խոլորձ: Այսպիսով՝ 2-րդ անունը նշանակել է «Փառաբանված խոլորձ»: Շուտով երկրորդ անունը ստիպված եղան փոխել, քանի որ նրանում բացակայում էր «ջուր» նշանը։ Արդյունքում 2-րդ անունը իմաստով նման էր առաջինին՝ Յունճի՝ ավանդական չինարենով՝ 潤芝 և պարզեցված չինարենով՝ 润芝 «Ջրով ոռոգված խոլորձ»: Հիերոգլիֆի այլ գրություններում «ճի», նույն՝ յունճի, ունի ևս մեկ խորհրդանշական իմաստ՝ «Բոլոր ողջերի բարերար»[15]: Թեկուզև անունն արտացոլում էր իր մեջ ծնողների մեծ ցանկությունը, թե իրենց որդին կունենա փայլուն ապագա, միաժամանակ այն նաև հանդիսացավ որպես «ճակատագրի պոտենցիալ մարտահրավեր», այդ իսկ պատճառով մանուկ ժամանակ Մաոյին անվանում էին համեստ, փոքրացուցիչ անունով՝ Շի սան յա-ծի[16] («Երրորդ երեխան՝ Քար անունով»)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Short P. Mao: A Life Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 19. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: Oxford University Press, 2000. — P. 767. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
  7. 7,0 7,1 7,2 Short P. Mao: A Life Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 625–626. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
  8. 8,0 8,1 8,2 Zhisui L. The Private Life of Chairman Mao (1996 edition) — 1996. — P. 9. — ISBN 978-0-09-964881-9
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118577425 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 Spence J. The Search for Modern China — 1 — USA: W. W. Norton & Company, 1991. — P. 531. — ISBN 978-0-393-30780-1
  11. 11,0 11,1 11,2 Short P. Mao: A Life Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 116. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
  12. 12,0 12,1 Zhisui L. The Private Life of Chairman Mao (1996 edition) — 1996. — P. 56. — ISBN 978-0-09-964881-9
  13. 13,0 13,1 Short P. Mao: A Life Great Britain: Hodder & Stoughton, 1999. — P. 635. — 782 p. — ISBN 978-0-340-60624-7
  14. .info/2012/11/obshhestvo/5084- Կարմիր բանակի «Մեծ արշավանքը»
  15. Панцов, 2007, էջ 13
  16. Чжан, 2007, էջ 19