Գոլանի բարձունքներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Գոլանի բարձունք, Ջուլանի բարձունք (եբրայերեն՝ רָמַת הַגוֹלָן՝ ռամատ հագոլան, արաբ․՝ هضبة الجولان՝ հադաբաթ ալ-ջուլան), Սիրիական տարածք Մերձավոր Արևելքում, որը ՄԱԿ-ը համարում է Իսրայելի կողմից բռնագրավված։ Մինչև 1967 թվականը Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ-Կունեյտրայի մարզի մասն էր։ Այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է այս մարզի տարածքը։
1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981 թվականին Իսրայելը դարձյալ անեքսիայի է ենթարկել բարձունքը, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքը համարում են իրենց տարածքի մի մասը։ 2019 թվականի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որով Միացյալ Նահանգները միակողմանիորեն ճանաչում է Գոլանի բարձունքը որպես Իսրայէլի պետության անքակտելի մաս։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1500-ամյա վաղեմության հնադարյան սինագոգի ավերակները մի վայրում, որը կրում է արաբական Ում-էլ-Կանտիր անվանումը
-
Տեսարանը դեպի Հերմոն լեռը Բենտալ լեռից
-
Ռամ լիճը
-
Ավիտալ լեռը
-
Բենտալ լեռը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Golan Heights-Background, Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք
- Голан՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլանի բարձունքներ» հոդվածին։ |
|