Սիրիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիրիայի մարզերի քարտեզ
     Ալ-Հասաքա      Դեյր-էլ-Զոր      Ալ-Ռակկա      Հալեպ      Իդլիբ      Լաթակիա      Տարտուս
     Համա      Հոմս      Ռիֆ Դիմաշկ      Ալ-Սուեյդա      Դառաա      Ալ-Կունեյտրա

Սիրիան բաժանվում է 14 մարզի (մուհաֆազա)։ Դրանց կառավարիչները նշանակվում են ներքին գործերի նախարարի կողմից՝ Կառավարության հաստատումից հետո։ Նրանք իրենց ղեկավարած մարզերում պատասխանատու են կառավարման, բուժսպասարկման, սոցիալական ծառայությունների, կրթության, զբոսաշրջության, հասարակական աշխատանքների, տրանսպորտի, ներքին առևտրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, քաղաքացիական պաշտպանության, հասարակական կարգի և օրենքի պահպանության համար։ Տարածքային կառավարման նախարարը անմիջապես աշխատում է մարզերի ղեկավարների հետ՝ ղեկավարելով և վերահսկելով մարզային զարգացման ծրագրերը։ Նա օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերում մարզային խորհրդին, որի անդամների երեք քառորդը ընտրվում են ժողովրդի կողմից 4-ամյա ժամկետով, իսկ մնացածը նշանակվում են ներքին գործերի նախարարի և մարզպետի կողմից։ Յուրաքանչյուր մարզային խորհուրդ ունի նաև 6-ից 10 անձից բաղկացած գործադիր մարմին, որը կազմված է նահանգային խորհրդի ընտրված անդամներից։ Գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ ղեկավարում է մի ոլորտ։

Մարզերը բաժանվում են 65 գավառների, որոնք էլ՝ 284 շրջանների։ Գավառները (մինտակա) և շրջանները (նահիյա) ղեկավարվում են պատասխանատու անձինք, որոնց նշանակում են մարզերի կառավարիչները՝ ներքին գործերի նախարարի համաձայնությունից հետո։ Գավառների և շրջանների ղեկավարները աշխատում են տեղական խնդիրների լուծման ուղղությամբ և հանդիսանում միջնորդ ու կապող օղակ կառավարության և տեղացիների առաջնորդների միջև, ինչպիսիք են գյուղերի ղեկավարները, ծերերի խորհուրդները։

Դամասկոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսն բաժանվում է 15 համայնքների (արաբ․՝ بلدية‎‎ Բալադիա) իսկ շրջաններն բաժանում է 95 թաղամասերի (արաբ․՝ بلدية‎‎ Հայ)։ Դամասկոսն15 համայնքների՝

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն անվանում Արաբերեն անվանում Վարչական կենտրոն Տարածք Բնակչություն 2004 թ. Խտություն (կմ²) Ներքին բաժանում Քարտեզ
Դամասկոս دمشق Դամասկոս 118 1 754 000 14 864,41 Դամասկոս և Յարմուք քաղաքների 15 համայնքների 65 թաղամասեր Damascus in Syria (+Golan hatched).svg
Դառաա درعا Դառաա 3 730 1 027 000 275,34 3 գավառ 17 շրջան 17 քաղաք և ավան Daraa in Syria.svg
Դեյր-էլ-Զոր دير الزور Դեյր-էլ-Զոր 33 060 1 239 000 37,48 3 գավառ 14 շրջսն 14 քաղաք և ավան Deir ez-Zor in Syria (+Golan hatched).svg
Իդլիբ ادلب Իդլիբ 6 097 1 501 000 246,19 5 գավառ 26 շրջան 26 քաղաք և ավան Idlib in Syria (+Golan hatched).svg
Լաթակիա اللاذقية Լաթակիա 2 297 1 008 000 438,83 4 գավառ 22 շրջան 22 քաղաք և ավան Latakia in Syria (+Golan hatched).svg
Ալ-Կունեյտրա القنيطرة Ալ-Կունեյտրա 1 861 90 000 48,36 2 գավառ 6 շրջան6 քաղաք և ավան Quneitra in Syria (sovereign+claimed).svg
Հալեպ حلب Հալեպ 18 498 4 868 000 263,16 10 գավառ 46 շրջան 46 քաղաք և ավան Aleppo in Syria (+Golan hatched).svg
Համա حماه Համա 10 163 1 628 000 160,19 5 գավառ 22 շրջան 22 քաղաք և ավան Hama in Syria (+Golan hatched).svg
Ալ-Հասաքա الحسكة Ալ-Հասաքա 23 334 1 512 000 64,80 4 գավառ 16 շրջան 16 քաղաք և ավան Al-Hasakah in Syria (+Golan hatched).svg
Հոմս حمص Հոմս 40 940 1 803 000 44,04 7 գավառ 25 շրջան 25 քաղաք և ավան Homs in Syria (+Golan hatched).svg
Ալ-Ռակկա الرقة Ալ-Ռակկա 19 618 944 000 48,12 3 գավառ 10 շրջան 10 քաղաք և ավանն Ar-Raqqah in Syria (+Golan hatched).svg
Ռիֆ Դիմաշկ ریف دمشق Դամասկոս 18 018 2 836 000 157,40 10 գավառ 37 շրջան 37 քաղաք և ավան Rif Dimashq in Syria (+Golan hatched).svg
Ալ-Սուեյդա السويداء Ալ-Սուեյդա 5 550 370 000 66,67 3 գավառ 27 շրջան 27 քաղաք և ավան As-Suwayda in Syria (+Golan hatched).svg
Տարտուս طرطوس Տարտուս 1 896 797 000 420,36 5 գավառ 27 շրջան 27 քաղաք և ավան Daraa in Syria.svg
Ընդամենը 185 180 21 377 000 115,44 65 գավառ 284 շրջան 284 քաղաք և ավան

Տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերեն եզակի Արաբերեն հոգնակի Հայերեն անվանում կարգ հոդված
محافظة (մուհաֆազա) محافظات (մուհաֆազաթ) մարզեր առաջին կարգ Սիրիայի մարզեր
منطقة (մինտակա) ناطق (մանատիկ) գավառներ երկրորդ կարգ Սիրիայի գավառներ
ناحية (նահիյա) نواحي (նավահի) շրջաններ երրորդ կարգ Սիրիայի շրջաններ
مدينة (մադինա) مدن (մուդուն) քաղաքներ չորրորդ կարգ Սիրիայի քաղաքներ
قرية (կարյա) قرى (կուրա) գյուղեր չորրորդ կարգ Սիրիայի գյուղեր
حي (հայ) أحياء (ահյա) համայնքներ հինգերորդ կարգ Դամասկոսի համայնքներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]