Ճապոնիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճապոնիան պաշտոնապես բաժանված է 47 բարձր աստիճանի վարչական միավորների։ Դրանք միավորված են տոդոֆուկեն (ճապոներեն՝ 都道府県) համակարգի մեջ։ Այդ կարգով պետությունը կազմված է մի մայրաքաղաքից տո (ճապոներեն՝ 都) - Տոկիո, մի շրջանից դո (ճապոներեն՝ 道) - Հոքքայդո, երկու քաղաքից ֆու (ճապոներեն՝ 府), որոնք պրեֆեկտուրային կարգավիճակ ունեն, - Կիոտո և Օսակա - և 43 պրեֆեկտուրաներից կէն (ճապոներեն՝ 県)։ Հարմարության համար արևմտյան ճապոնագետները թվարկած միավոները անվանում են պրեֆեկտուրա, կամ ոստիկանապետություն։

Պրեֆեկտուրաները բաժանվում են ավելի փոքր միավորների։ Դրանք Հոքքայդոյի շրջաններն են, հատուկ քաղաքներ և գավառներ։ Շրջանները կան միայն Հոկայդոյում - 14 հատ։ Մնացած պրեֆեկտուրաները բաժանվոմ են ոչ թե շրջանների, այլ գավառների։ Հատուկ քաղաքներին վերաբերվում են նրանք, որոնց բնակչությունը ավել է 500 հազարից։ Այդ քաղաքները՝ Կոբե (1956), Կիոտո (1956), Նագոյա (1956), Օսակա (1956), Յոկոհամա (1956), Քիտակյուսյու (1963), Ֆուկուոկա (1972), Կավասակի (1972), Սապպորո (1972), Հիրոսիմա (1980), Սենդայ (1989), Տիբա (1992), Սայթամա (2003), Սիձուոկա (2005) և Սակաի (2006). Նիիգաթա և Համամացու քաղաքները մտցրած են եղել ցանկի մեջ 2007 թվականին։ Իսկ մայրաքաղաք Տոկիոն այդ քաղաքների ցանկ չի մտնում, քանի որ դա քաղաքային կոնգլոմերատ է, ոչ թե քաղաք։

Ճապոնիայի ժամանակակից վարչական բաժանման համակարգ արմատավորված է եղել 1871 թվականում Մեյձի ժամանակաշրջանում, որի արդյունքում վերացման են ենթարկվել հան ավատները և ստեղծվել են պրեֆեկտուրաներ։ Այդ դեպքը կրում է հայհան տիկեն (ճապոներեն՝ 廃藩置県) անվանումը։ Սկզբում պրեֆեկտորաների և հաների թիվը համապատասխանում էր մեկը մեկին - ավելի քան 300 հատ։ Ժամանակի հետ նրանց թիվը կրճատել էին մինչև 72, իսկ 1888 թ - մինչև 47։ Տեղի ինքնավարության օրենքը տվել էր պրեֆեկտուրաներին ավելի շատ տիրական լիազորություններ։ Ի վերջո, հաշվի առնելով Ճապոնիայի բուռն ուրբանիզացումը, կառավարությունը քննարկում է պրեֆեկտուրաների ռեֆորմի նախագիծը 10 մեծ վարչական միավորների։

Բացի պրեֆեկտուրաների և գավառների Ճապոնիայում գոյություն ունեն մունիցիպալ աստիճանի վարչական միավորներ, որոնք ունեն լայն ինքնավարություն։ Դրանք պրեֆեկտուրաների կենտրոնային քաղաքներն են- հատուկ քաղաքները, սովորական քաղաքները, Տոկիոյի 23 հատուկ շրջանները և գյուղեր։

Պրեֆեկտուրաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի պրեֆեկտուրաների քարտեզ

Աղյուսակը ցույց է տալիս պրեֆեկտուրաների բաժանումն ըստ ISO 3166-2:JP-ի։

1. Հոկայդո
2. Աոմորի
3. Իվատե
4. Միյագի
5. Ակիտա
6. Յամագատա
7. Ֆուկուսիմա
8. Իբարակի
9. Տոտիգի
10. Գումմա
11. Սայտամա
12. Տիբա
13. Տոկիո
14. Կանագավա
15. Նիիգատա
16. Տոյամա

17. Իսակավա
18. Ֆուկուի
19. Յամանասի
20. Նագանո
21. Գիֆու
22. Սիձուոկա
23. Այթի
24. Միե
25. Սիգա
26. Կիոտո
27. Օսակա
28. Հյոգո
29. Նարա
30. Վակայամա
31. Տոտտորի
32. Սիմանե

33. Օկայամա
34. Հերոսիմա
35. Յամագուտի
36. Տոկուսիմա
37. Կագավա
38. Էհիմե
39. Կոտի
40. Ֆուկուոկա
41. Սագա
42. Նագասակի
43. Կումամոտո
44. Օիտա
45. Միյաձակի
46. Կագոսիմա
47. Օկինավա

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]