Մեյջի-մուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյջի-մուրա
ճապ.՝ 博物館明治村
Изображение логотипа
Տեսակբացօթյա թանգարան, պատմության թանգարան և ճարտարապետության թանգարան
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունԻնույամա
Կազմված էKureha-za Theater?
Հիմնադրվել էմարտի 18, 1965
ՀիմնադիրMotoo Tsuchikawa? և Yoshirō Taniguchi?
Կայքmeijimura.com(ճապոներեն), meijimura.com/english/(անգլ.), meijimura.com/chinese/, meijimura.com/traditional_chinese/ և meijimura.com/korean/(կոր.)
Քարտեզ
Քարտեզ

Մեյջի-մուրա, թանգարան բաց երկնքի տակ Ճապոնիայի Ինույամա քաղաքում։ Բացվել է 1965 թվականի մարտի 18-ին և պարունակում է Մեյջի ժամանակաշրջանի ճարտարապետության հուշարձաններ (1868-1912 թվականներ)։ Թանգարանի հիմնադիրներն են Յասիրո Տանիգուտին (ճապոներեն՝ 谷口吉郎) և Մոտտո Ցուտիկավան (ճապոներեն՝ 土川元夫)[1]: Թանգարանի սեփականատերը Meitetsu Ճապոնական երկաթուղային ընկերությունն է։

Ճարտարապետական տեսանկյունից առավել ուշագրավ է Իմպերիալ հյուրանոցի հին շենքը։ Շինությունը կառուցվել է Ռայտի նախագծով։ Այս շենքը 1923 թվականից Տոկիոյի կենտրոնում էր, իսկ 1967 թվականին տեղափոխվել է Ինույամա՝ մայրաքաղաքի ավելի մեծ հյուրանոցի համար տարածք ազատելու համար[2]։

Այգին և թանգարանը զբաղեցնում է մոտ 1 կմ² տարածք։ Գտնվում է Ինույամայից 6 կմ արևելք, գեղատեսիլ մի բլրի վրա։ Տարածքում կա 0,77 կմ երկարությամբ տրամվայի գիծ, որով անցնում են երկու ռետրոտրամվայներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мейдзи мура JOYFUL TRAVEL JAPAN Апрель 26, 2011
  2. Berstein, Fred A. "Near Nagoya, Architecture From When the East Looked West, " New York Times. April 2, 2006.
  3. Brown, Colin. Museum Tramways // Japan’s Colourful Tramways. — Welling : LRTA, 2016. — С. 187. — ISBN 978-0-948106-47-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյջի-մուրա» հոդվածին։