Ամարնա արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարնայի կավե արձանարգրություններից մեկը

Ամարնա արխիվ, Թել-Էլ-Ամարնա արխիվ (Ամարնա եգիպտական գրեր)՝ նամակների հավաքածու է կավե տախտակների վրա գրված, հիմնականում դիվանագիտական բնույթի, որոնք գրվել են Հին Եգիպտոսի կառավարության և նրա Արևելյան Միջերկրածովային ներկայացուցիչների (Քանան և Ամուրրու) միջև, ինչպես նաև տարածաշրջանի մյուս հզոր տերությունների (Բաբելոնիա, Խեթական, Միտաննի, Ասորեստան) արքաների հետ, նամակագրությունը գրվել է նաև Նոր Թագավորության ժամանակաշրջանում։ Եգիպտական նամակագրության նմուշները հայտնաբերվել է Ամարնայում, որը (հնագույն Ախեթաթոնի ժամանակակից անվանումն է, Վերին Եգիպտոսի փարավոն Էխնաթոնի հիմնադրած մայրաքաղաքը)։ Ամարնայի գրերը անսովոր է եգիպտագիտության համար, քանի որ այդ գրերի մեջ գերիշխում է աքքադական սեպագրերը, որն ավելի բնորոշ է Հին Միջագետքի համար, այլ ոչ թե Հին Եգիպտոսի։ Ներկայումս հայտնի են 382 արձանագրություն` նամակագրություն տեսքով։

Բացահայտման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարնայի արձանագրությունները հիմնականում գրված են աքքադերեն, որը ծառայել է Նոր Թագավորության ժամանակ որպես Մերձավոր Արևելքում միջազգային հաղորդակցման լեզու։ Արխիվը հայտնաբերվել է 1886 թվականին տեղի բնակիչների կողմից, երբ եգիպտական Ամարնացի գյուղացի մի կին գտել է այրված կավից բազմաթիվ արձանագրությամբ տախտակներ։ Գտածոները գաղտնի տարվել և վաճառվել են անտիկվարներ գնողներին։ Հայտնագործողը արձանագրությունը կոտրել և բաժանել է մի քանի մասերի, որոնք էլ առաջարկել է հնագիտական իրեր գնողներին։ Նրանք բավականին թերահավատ են վերաբերվել և նամակների համար շատ ցածր գին են առաջարկել։ Առևտրականներից միայն մեկն է հասկացել, որ կավե կտորները ծածկված են ինչ որ գրերով, և սկսում է նրանց ներկայացնել Եվրոպական տարբեր թանգարանների։ Սակայն գիտնականները, որոնք արևելյան կեղծիքներից շատ են հիասթափած եղել, անվստահությամբ են արձագանքել Ամարնայի արձանագրություններին։ Միայն Բեռլինի եգիպտական թանգարանի աշխատակիցները ոչ միայն ապացուցեցին կավե բեկորների իսկությունը, այլև որոշեցին գնել բոլոր արձանագրությունները, որոնք այդ ժամանակ հայտնվել էին աշխարհի տարբեր մասերում։ Առաջին հնագետը, ով Եգիպտական գրերի գտնվելու վայրում համակարգային ուսումնասիրություններ է սկսել եղել է Վիլյամ Ֆլինդերս Պիտրին 1891-1892 թվականներին։ Նրա ղեկավարությամբ հայտնաբերվել է 21 նամակագրության հատվածներ։ Էմիլ Շասսինան, որը ղեկավարել է Կահիրեում ֆրանսիական արևելագիտության հնագիտության ինստիտուտը, 1903 թվականին հայտնաբերել է ևս երկու արձանագրություններ։ Նորվեգացի ասորագետի Իորգեն Կնուդտիզոնի Ամարական գրերի երկհատորյակի հրատարակությունից հետո (1907 և 1915 թվականներ), հայտնաբերվել են ևս 24 արձանագրություններ։

Միջին Արևելքը Ամարնայի դարաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Միջերկրականի քարտեզը Ամարնայի շրջանում (մ․թ.ա XIV դար): Եգիպտոսի տարածքը շրջապատված է կանաչ, Միտանին՝ կարմիր, Խեթականը՝  դեղին (նրանց կողմից նվաճված տարածքները նշվում են նույն գույնի մուգ շրջանագծերով)

Ամարնայում գտնված նամակագրությունը վերաբերում է եգիպտական XVIII դինաստիայի փարավոններ Ամենհոտեպ III և Ամենհոտեպ IV (Էխնաթոն) կառավարման շրջանին։ Այն ներառում է պետական բնույթի գրառումներ՝ փարավոնի նամակագրություն է Արևելյան Միջերկրականի ենթակաների հետ, որոնք Եգիպտոսին են միավորվել Թութմոս III փարավոնի ժամանակ, և ինքնիշխան օտարերկրյա միապետների հետ։ Ամարնայի ժամանակաշրջանում Եգիպտոսը Մերձավոր Արևելքում չորս հեգեմոններից (գերիշխանություններից) մեկն էր, Խեթական, Միտանի-Խուրիական և Բաբելոնիա-Կասիտական թագավորությունների հետ միասին։ Այս համաշխարհային համակարգի շրջակայքում են եղել Էլամը, Միկենյան և Արևմտյան Անատոլիայի երկրները, մինոսյան Կրետեն և Ալաշիան (Կիպրոս) նույնպես մասնակցել են նամակագրությանը։ Աստիճանաբար իր ազդեցությունը ուժեղացնում էր Ասորեստանը, որը դեռևս կախվածություն ուներ միտանցիներից և բաբելոնցիներից։ Ամենհոտեպ III և Էխնաթոնը նախընտրել են հարևանների հետ նվերներով փոխանակվել և իրենք պատերազմ չեն սկսել։ Օրինակ՝ Միտանիի արքա Տուշրատտան դիմել է Ամենհոտեպ III, խնդրելով նրան ոսկի ուղարկել, քանի որ «իմ եղբոր մոտ Եգիպտոսում ոսկին ինչպես ավազ է» (և որպես փրկագին իր հերթին փարավոնին կնության է տվել Տուշարատտի դստերը Տադու-Խեպուին)։ Երբ Ամենհոտեպ III ծանր հիվանդանում է Տուշրատտը իր եգիպտական «եղբոր» բուժման համար ուղարկում է Նինվեի Իշտար աստվածուհու կուռքը, որն այն ժամանակ նրանից կախվածություն ուներ։ Եգիպտական փարավոնի վասալները հաճախ են նրան գրել, իրենց նամակներում մեղադրելով այլ տեղերի իշխանություններին եգիպտական պետության դեմ անօրինականությունների մեջ, հույս ունենալով ստանալու նրանց հողերը։ Այսպիսով, Ամուրրուի իշխանամոլ ղեկավար Աբդի-Աշիրտան և նրա թագաժառանգ Ազիրուն խեթերի հետ համաձայնության գալով հարձակվել են Եգիտական ենթակայության քաղաքի վրա։ Նրա զոհերից մեկը, Բիբլոսի Ռիբ-Ադդին օգնություն է խնդրել Էխնաթոնից։ Եգիպտական իշխանությունները պասիվություն են ցուցաբերել և չեն օգնել հավատարիմ վասալ Ռիբ-Աբդդին (որն Ազիրուի կապերի շնորհիվ եգիտական արքունիքի իր հովանավորի՝ «Հյուսիսային երկրների ղեկավարի» Դուդուի), որի պատճառով Էխնաթոնը կորցնում է խեթերով բնակեցված իր հյուսիսային շրջանները։ Ամարնայի արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է խապիրուն։

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարնայի արխիվների նյութերը հայտնաբերվել են տեղացիների կողմից, ի սկզբանե չեն պահպանվել Եգիպտոսում և տարվել են արտերկրյա հնաոճ իրերի շուկա։ Այդ պատճառով նրանցից շատերը ցրված են տարբեր թանգարաններում Կահիրեում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anson F. Rainey. The El-Amarna Correspondence. — 2015. — Т. I. (англ.)
  • Стучевский И. А. Телль эль-Амарнский дипломатический архив // Межгосударственные отношения и дипломатия на Древнем Востоке. — 1987.
  • Амарнский архив //Սովետական մեծ հանրագիտարան։ [в 30 т.] / гл. ред. Ալեքսանդր Պրոխորով — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Амарнский архив // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Тель-Эль-Амарнский архив — статья из Советской исторической энциклопедии // М.: Советская энциклопедия . Под ред. Е. М. Жукова. 1973—1982.
  • Амарнские письмена — статья из Православной энциклопедии // Под редакцией Патриарха Московского и всея Руси Алексия II

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]