Բեռլինի եգիպտական թանգարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեռլինի եգիպտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնաբանական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միտտե |
Կազմված է | Նեֆերտիտիի կիսանդրի |
Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ և Նոր թանգարան |
Հիմնադրված է | 1828 |
Հիմնադիր | Ալեքսանդր Հումբոլդտ և Ֆրիդրիխ Ուիլիամ III Պռուսացի |
Տնօրեն | Friederike Seyfried? |
Կայք | smb.museum/museen-und-einrichtungen/aegyptisches-museum-und-papyrussammlung/home.html(գերմ.) |
![]() | |
![]() |
Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyrussammlung), Բեռլինի պետական թանգարաններից մեկը։ 2009 թվականից եգիպտական թանգարանը մտնում է Թանգարանային կղզում վերականգնված Նոր թանգարանի կազմի մեջ։ 2009 թվականից թանգարանի տնօրենն է եգիպտագետ Ֆրիդերիկ Զայֆրիդը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտական թանգարանի հիմքը եղել է Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի եգիպտական հավաքածուն, որ ստեղծվել է 1828 թվականին Ալեքսանդր Հումբոլդտի պատվերով։ Այս բաժանմունքի առաջին ղեկավարը եղել է Ջուզեպե Պասալակվան, ով Տրիեստի առևտրական էր։ Հենց նրա հնագիտական գտածոներն էլ կազմել են հավաքածուի հիմքը։ Հավաքածուն համալրվել է Կառլ Ռիխարդ Լեփսիուսի արշավախմբի ցուցանմուշներով (1842-1845)։
1850 թվականին Մոնբիժու պալատից հավաքածուն տեղափոխվում է նոր շենք, որ կառուցվել էր Թանգարանային կղզում ֆրիդրիխ Շտյուլերի նախագծով։ 1920 թվականին գերմանական թանգարանների հովանավոր Ջեյմս Սիմոնը թանգարանին նվիրում է Նեֆերտիտիի կիսանդրին` հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշը: Սիմոնը հովանավորել էր պեղումները, որ եգիպտական Էլ-Ամառնա քաղաքում ղեկավարում էր Լյուդվիգ Բորհարդը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանի ֆոնդերը բաժանվել են: Նոր թանգարանը 1943 թվականին կրում է լուրջ վնասներ. շատ ցուցանմուշներ այրվում են հրդեհից: Ցուցանմուշները փրկելու համար դրանք ուղարկում են տարբեր տեղեր: Օրինակ` Նեֆերտիտիի կիսանդրին պահվել է Մերկերսի ածխահորերից մեկում։
Հավաքածուի մեծ մասը հայտնվում է Արևելյան Բեռլինում, իսկ 1958 թվականից ցուցադրվում Բոդե թանգարանում: Մյուս մասը ցուցադրվում է Արևմտյան Բեռլինում` Շտյուլերովի շենքում:
Գերմանիայի վերամիավորումից հետո միանում են և եգիպտական հավաքածուի երկու մասերը: 1990-ական թվականներին Բոդե թանգարանի եգիպտական ցուցադրությունը փակվել էր շենքի վերակառուցման պատճառով: 2005 թվականի օգոստոսին Շառլոտենբուրգի ցուցադրությունը վերադարձվում է Թանգարանային կղզու հին թանգարան, որտեղ 2009 թվականից ցուցադրվել են ոչ մեծ չափերի ցուցանմուշները: Նոր թանգարանը տարածքի անհամապատասխանության պատճառով ևս չի կարող ցուցադրել մեծածավալ ցուցանմուշները, օրինակ` Կալաբշի տաճարի դռները։ Թանգարանային կղզու զարգացման հեռանկարի համաձայն՝ ծրագրվում է նոր՝ չորրորդ մասնաշենքի կառուցումը։
Թանգարանի ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեֆերտիտիի կիսանդրին, Ք. ա. 1338 թվական
Էխնաթոնն ու Նեֆերտիտին խաղում են երեխաների հետ, Ք. ա. մոտ 1350 թվական
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի պաշտոնական կայք
- Եգիպտական թանգարանը Բեռլինի պաշտոնական կայքում
- Եգիպտական թանգարանը Բեռլինի պետական թանգարանների կայքում
|