Տուշրատտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուշրատտա
Ծնվել էմ.թ.ա. 15-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 1340
Մասնագիտությունգերիշխան
ԱմուսինJuni?
Ծնողներհայր՝ Շուտարնա II
ԵրեխաներԴադուհեպա, Shattiwaza? և Տադուխիպա
 Tushratta Վիքիպահեստում

Տուշրատտա (Tu-uš-e-rat-ta), Միտաննիի թագավոր մ.թ.ա. 14-րդ դարում։ Գահ է բարձրացել գահի հավակնորդներին պարտության մատնելուց հետո։ Ընդարձակել է պետության սահմանները։ Միտաննիական առաջին պատերազմի ընթացքում պարտության է մատնել խեթական թագավոր Սուպուլիլիումա I-ին։ Միտաննիի և Խեթական պետության միջև Միտաննիական երկրորդ և երրորդ պատերազմների հետևանքով Տուշրատտան վերջնականապես կորցրել է ազդեցությունը հարևան երկրներում։ Սպանվել է պետական հեղաշրջման ժամանակ, որդու ձեռքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։