Բողազքյոյի արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բողազքյոյի արխիվ, Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսայի տարածքում (այժմ Բողազքյոյ վայրը Թուրքիայում) գտած տեքստերի հավաքածու։ Պեղումների ժամանակ հնագետները գտել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերվող կավե տախտակների վրա կատարած ավելի քան 14 հազար սեպագիր արձանագրություն։ Այս արխիվը հնագույն պետական (թագավորական) արխիվներից է և հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել Խեթական թագավորության և նրա բնակչության մասին։

Բողազքյոյի արխիվը բացահայտվել է 1906 թվականին, երբ Գերմանական արևելյան հասարակությունը Գուգո Վինկլերի գլխավորությամբ հատուկ հնագիտական գիտարշավ է Բողազքյոյ ուղարկել[1]։ Պեղումների մասին նախնական տվյալները Վինկլերը հրապարակել է 1907 թվականին։ Մինչև այդ խեթագիտության տեսանկյունից ամենանշանակալին էր Ամարնայի արխվիը, որի սեպագիր արձանագրությունների մեջ հայտնաբերվել է խաթի թագավորների նամակագրությունը[1]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատտուսայի սեպագիր արձանագրությունները կազմված են հետևյալ ութ լեզուներով.

  1. խեթերեն, գրված է արխիվի մեծամասնությունը,
  2. աքքադերեն, Բաբելոնի և Ասորեստանի սեմական լեզուն (խեթերը այն բաբելոներեն էին անվանում),
  3. լուվիերեն, խեթերենի բարեկամն է,
  4. պալայերեն, հնդեվրոպական լեզու է, որի մասին շատ քիչ է հայտնի, քանի որ այն արձանագրված է միայն մեկ աստվածության՝ Ցիպարվայի պաշտամունքի մեջ,
  5. խաթիերեն, այդ լեզվով տեքստերը նախադրվում էին hattili բառով,
  6. խուռիերեն, «Գիլգամեշ» շումերական էպոսի թարգմանության մասերը և այլն,
  7. արիական միտանիերեն, առանձին գլոսսաներ տեքստերում,
  8. լուվիերեն մեհենագրական («մեհենագրական խեթերեն» կամ «թաբալերեն»)։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողազքյոյի արխիվը հրապարակվում է սկսած 1965 թվականից Studien zu den Bogazkoy-Texten ակադեմիական նախագծի շրջանակներում։ Այն բովանդակում է թագավորական տարեգրություններ, հրամաններ, պայմանագրեր, թագավորների ցանկեր, դիվանագիտական նամակագրություն, ընծայագրեր, օրենսգրքեր, դատական արձանագրություններ, դիցաբանական և կրոնական տեքստեր, աստղագուշակական նախագուշակումներ, շումերա-աքքադա-խեթերեն բարարաններ, աշխատություններ ձիաբուծության մասին և այլն։

Վերծանված տեքստերը հիմնականում վերաբերվում են նոր խեթական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 14-13-րդ դարեր), սակայն երբեմն ավելի հին տարբերակներ են հանդիպվում (մ.թ.ա. 17-16-րդ դարեր)։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողազքյոյի արխիվի բացահայտումը հայտնաբերված սեպագիր արձանագրությունների այն ժամանակ դեռ անհայտ լեզվի վերծանման համակարգված աշխատանքի սկիզբ է դրել, որը հաջողությամբ ավարտվել է 1915 թվականին Բեդրժիխ Գրոզնիի բացահայտումով, ով ապացուցել է հետագայոսմ խեթերեն կոչված այդ լեզվի հնդեվրոպական բնույթը[1]։

Այս արխիվը լայնածավալ խուռիական գրականության, ինչպես նաև խեթերեի և խուռիների շփման պատմության հետազոտման հիմնական աղբյուրն է հանդիսացել[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Laroche Е., La bibliothèque de Hattuša, «Archiv Orientálni», Prague, 1949, v. 17, № 2, p. 7—23.
  • Otten Н., Bibliotheken im Alten Orient, «Das Altertum», 1955, Bd 1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]