Խուռիերեն
Jump to navigation
Jump to search
Տեսակ | լեզու, կցական լեզու և հին լեզու[1] |
---|---|
Ենթադաս | Խուռիա-ուրարտական լեզուներ |
Երկրներ | Միտաննի[2] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | մեռած լեզու |
Դասակարգում | Խուռիա-ուրարտական լեզուներ |
Գրերի համակարգ | սեպագիր, Q4502434?, Ugaritic alphabet? և Anatolian hieroglyphs? |
IETF | xhu |
ISO 639-3 | xhu |
Hurrian language Վիքիպահեստում |
Խուռիերեն, մ.թ.ա. 2-1-ին հազարամյակներում Միջագետքի հյուսիսում, Հայկական լեռնաշխարհի հարավում և հարակից շրջաններում տարածված էրգատիվ և ագլյուտինատիվ լեզու (մեռած)։ Խուռիերենի կրողները խուռիներն էին։
Հաճախ լեզուն հատկացվում է «Ասիանական լեզվախմբին»։ Եղել են նաև խեթական, ուրարտական, արիական և կովկասյան առնչակցություններ հաստատելու փորձեր։ Խոսվել է Մերձավոր Արևելքում (Տիգրիսի և Եփրատի վերին հոսանքներում, Վանա լճի շրջակայքում)։ Գրավոր աղբյուրները (սեպագիր) վերաբերում են մ. թ. ա. II հազարամյակին (խուռիական թագավորի նամակը եգիպտական փարավոնին, շումերա-խուռիական բառացանկ, աքքադա-խուռիական երկլեզվյան արձանագրություններ և այլն)։ Հիմնականում կցական լեզու է. առկա է նախադասության էրգատիվ կառուցվածքը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ.Վ. Իվանով Խեթական և խուռական գրականություն
- Ernst Kausen, Hurritisch & Urartäisch (DOC)
- Amarna Briefe im VAM: Mittani-Brief Vorderseite
- Amarna Briefe im VAM: Mittani-Brief Rückseite
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իգոր Դյակոնով. Языки древней Передней Азии. Издательство Наука, Москва. 1967. 491 с.
- Speiser, E. A. (1941). Introduction to Hurrian. New Haven։ Pub. by the American schools of Oriental research under the Jane Dows Nies publication fund.
- Wegner, I., Hurritisch, eine Einführung, Harassowitz (2000), ISBN 3-447-04262-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 102)։ ![]() |
- ↑ https://iso639-3.sil.org/code/xhu
- ↑ Archaeology & Language — P. 72.