Մ.թ.ա. III—II հազարամյակներում տարածվել են Միջերկրականի արևելյան ափերը՝ մինչև Պաղեստին (այստեղ հայտնաբերել են Հայկական լեռնաշխարհի մշակույթի նման մշակույթ (այսպես կոչված, Կիրբեթ-Կերաքյան մշակույթ)), Եփրատի վերին հոսանքի շրջանը, ուր ապրել են խեթա-լուվիացիների հարևանությամբ, Ասորեստան և Բաբելոն։ Մ.թ.ա. XVI—XIII դդ. խուռիները Հյուսիսային Միջագետքում ստեղծել են Միտաննի պետությունը, որը էական դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական և մշակութային կյանքում՝ սերտ հարաբերություն ունենալով Խեթական պետության, Ասորեստանի, Բաբելոնի, Եգիպտոսի և Հայկական լեռնաշխարհի հետ։ Հայտնի է, որ ուրարտացիները աքքադացիների և խուռիների հետ պատկանել են արմենոիդ խմբին[1]։
Խուռիների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհում արտահայտվում է Վանաձորի, Լճաշենի և Թռեղքի բրոնզեդարյան մշակույթում։ Միտաննիի անկումից հետո խուռիները առաջատար տեղ են գրավել մի շարք մանր պետություններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի հարավում և հնարավորություն կա, որ դա Շուբրիան էր[2]։
↑Н. А. Кисляков, А. И. Першиц // Народы Передней Азии // Изд-во Академии Наук СССР, 1957 — стр. 49 — Всего страниц: 613
Բնօրինակ տեքստ(ռուս.)
регионы обитания этих народов (в горах Загроса и далее к северу) лежат на границе области древнего распространения наиболее ярко выраженного арменоидного типа (аккадийцы, хурриты, урарты), частично с ней совпадая. Таким образом, территория курдов, луров и бахтиаров расположена как бы на стыке двух современных антропологических типов: долихокефального — хорасанского и брахикефального — арменоидного
↑von Dassow, Eva, (2022). "Mittani and Its Empire", in Karen Radner, Nadine Moeller, D. T. Potts (eds.), The Oxford History of the Ancient Near East, Volume III: From the Hyksos to the Late Second Millennium BC, Oxford University Press, pp. 467, 469.